News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այսուհետ ցանկացած շինություն կառուցելիս պետք է լինի թույլտվություն ու նախագիծ. Առանց նախագծման որեւէ շինության կառուցումը ՀՀ-ում արգելվում է: Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա էլ ժամկետ ենք սահմանել, որ ինքնակամ կառույցները հաշվառենք եւ դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնենք:

Այստեղ մեր հիմնական հարցը հետեւյալն է՝ ինչպես ենք կառավարելու ռիսկերը, որ այս ընթացքում ՀՀ-ում ինքնակամ կառույցների բուտ տեղի չունենա: Մինչեւ 2025-ի հունվարի 1-ը կարելի է անսահմանափակ քանակությամբ ինքնակամ կռույցներ ստեղծել: Այս ռիսկերը ոնց ենք կառավարելու»,-ասաց նա:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուերն Թովմասյանը նշեց, որ 2021-ին իրականացված օդային լուսանկարահանման արդյունքում ֆիքսված են մինչեւ 2021-ը կառուցված ինքնակամ շինությունները:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Այսինքն մենք երաշխիքներ ենք ստեղծում, որ եթե որեւէ մեկը կփորձի 2022-ին կառուցված ինքնակամ շինությունն օրինականացնել, մենք երաշխիքներ ենք ստեղծել, որ դա տեղի չի ունենա եւ այդ ինքնակամ շինությունը ենթակա կլինի քանդման»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ