News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի առաջնորդությամբ, ընդունել է 2021 թվականի նոյեմբերի 21-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջան անցած նորաօծ տասնմեկ քահանաներին:

Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով նորաօծ քահանա հայրերին, շնորհավորել է նրանց քահանայական ձեռնադրության առիթով:

Ամենայն Հայոց Հայրապետը, անդրադառնալով քահանայական ծառայության կարևորությանը, փաստել է, որ եկեղեցականի առաքելությունը հատկանշական է զոհողությամբ, հնազանդ ոգով և իր կոչմանը հավատարիմ լինելու բարձր գիտակցությամբ: Հայոց Հովվապետը հաստատել է նաև, որ նորաօծ քահանա հայրերն իրենց հովվական ծառայության մեջ կհանդիպեն բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, սակայն իրենց զորավոր հավատքով առ Աստված, խոհեմությամբ և համբերատարությամբ պետք է հաղթահարեն դրանք՝ արդյունավետ դարձնելով հոգևոր սպասավորությունը մայր եկեղեցու անդաստանում:

Վեհափառ Հայրապետը հորդորել է քահանա հայրերին լինել ամուր իրենց կոչման մեջ, չընկճվել, հույսով, հավատքով և անձնդիր նվիրով շարունակել ծառայել հավատավոր հոտին:

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է քահանաներին և նրանց ընծայել ձեռաց խաչեր, Մաշտոց ծիսարաններ և Սուրբ Հաղորդության մասնատուփեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ