News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի սանիտարական ռիսկերից պաշտպանության դաշնային հանձնաժողովը (իսպ.՝ Cofepris) թույլտվություն է տրամադրել ամերիկյան Pfizer ընկերության կողմից արտադրված COVID-19-ի դեմ Paxlovid դեղահաբերի արտակագր օգտագործման համար։ Այս մասին ուրբաթ հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Cofepris-ը հաստատել է  Pfizer's Paxlovid-ի արտակարգ օգտագործումը բուժման համար: Հաբերը կնշանակվեն «մեղմ եւ միջին ծանրության COVID-19-ով եւ բարդությունների վտանգի տակ գտնվող չափահաս հիվանդներին»։

Անցյալ շաբաթ Cofepris-ն արդեն հաստատել էր մոլնուպիրավիրի արտակարգ կիրառումը, որն արտադրվում է ամերիկյան Merck եւ Ridgeback Biotherapeutics ընկերությունների կողմից: «Այս դեղերը կարեւոր դեր կխաղան Մեքսիկայում հոսպիտալացումների թվի կրճատման գործում, ուստի մենք ուրախ ենք լինել առաջին երկիրը Լատինական Ամերիկայում, որը հավանություն է տվել դրանց արտակարգ օգտագործմանը»,- ասել է հանձնաժողովի ղեկավար Ալեխանդրո Սվարչ Պերեսը:

Paxlovid-ն արտադրվում է երկու տեսակի հաբերի տեսքով, որոնք պետք է միասին ընդունվեն օրական երկու անգամ հինգ օրվա ընթացքում: Փորձարկումների երկրորդ փուլի տվյալների համաձայն՝ այս դեղամիջոցը 89 տոկոսով նվազեցնում է հոսպիտալացման կամ մահվան վտանգը կորոնավիրուսով վարակվելուց հետո։ ԱՄՆ Առողջապահության եւ մարդկային ծառայությունների նախարարության Սննդի եւ դեղամիջոցների վարչությունը դեկտեմբերի 22-ին հավանություն է տվել Paxlovid-ի արտակարգ օգտագործմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ