News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմինների աշխատակիցներին Տեխասի նահանգի Քոլիվիլ քաղաքի սինագոգի չորս պատանդներին փրկելու համար եւ դատապարտել է հակասեմականությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ես շնորհակալ եմ բոլոր մակարդակների իրավապահ մարմիններին անխոնջ աշխատանքի համար, որոնք գործեցին միասին եւ անվախ, որպեսզի փրկեն պատանդներին... Թույլ տվեք բոլորին հստակ ասել, ովքեր մտադիր են ատելություն տարածել. մենք դիմակայելու ենք հակասեմականությանն ու ծայրահեղականության աճին երկրում»,- ասվում է նախագահի հայտարարությունում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

Շաբաթ օրը Քոլիվիլի սինագոգում մի մարդ պատանդ էր վերցրել չորս մարդու, այդ թվում ռաբբիին։ Մի քանի ժամ հետո նա բաց էր թողել մեկ մարդու։ Նշվում էր, որ նա սպառնացել է իբր թաքցված ռումբերով եւ պահանջում էր ազատ արձակել այն կնոջը, որը դատապարտվել էր Աֆղանստանում ամերիկյան զինվորի վրա հարձակվելու եւ մահափորձի մեջ։ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ խոսքն իբր նրա քրոջ՝ Աաֆիա Սիդիկիի մասին է, որը 86 տարվա ազատազրկում էր ստացել ու պահվում է Ֆորտ Ուերթից (Տեխաս) ոչ հեռու գտնվող ՌՕՈւ ռազմակայանում։ Ինչպես ավելի ուշ տեղեկացրել էր CNN հեռուստաալիքը, Սիդիկիի փաստաբանը հերքել է տեղեկությունը, թե պատանդներ վերցրածը իր պաշտպանյալի եղբայրն է։ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ Քոլիվիլի սինագոգում պատանդ վեցված չորս անձինք ազատ են արձակվել։ Նրանք չեն տուժել։ Քոլիվիլի ոստիկանությունը հաստատել է, որ պատանդ վերցրած մարդը մեռած է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ