News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու էր համաձայնել իշխանության ներկայացուցիչների հետ գործուղման մեկնել ԱՄՆ։

«ԱՄՆ նախատեսված այցի չեղարկման վերաբերյալ ամեն ինչ ասված է տարածած հայտարարության մեջ, այս պահին ու առհասարակ ասելու բան չկա»,-ասաց նա:

Իշխանության հետ ճանապարհ գնալու վերաբերյալ հարցին ի պատասխան Վանեցյանն արձագանքեց. «Ես իշխանության հետ ճանապարհ չեմ գնում: Ես ԱԺ պատգամավոր եմ, որն ունի լիազորություններ, պարտականություններ ու պատասխանատվություն իր ընտրողի առջև։ Կարծում եմ, ընդդիմության ընտրողների ձայնը պետք է լսելի դարձնել միջազգային հարթակներում»։

Նա նշեց, որ պաշտպանում է ընդդիմադիր գործընկերներ «Հայաստան» խմբակցության պատգամավորների որոշումը՝ բոյկոտելու միջազգային կառույցներում աշխատելը, մինչև սահմանափակումները չվերացվեն որոշ պատգամավորների նկատամամբ։

«Նրանց որոշումը պաշտպանում եմ, բայց մենք ունենք մեր դիրքորոշումը և կարծում եմ, որ պետք է ցանկացած հնարավորություն օգտագործենք, որպեսզի ներկայացնենք այս իշխանությունների գործողությունները, որոնք ուղիղ վնասում են ժողովրդավարությանը, երկրի արտաքին վարկանիշին», - ասաց Վանեցյանը:

Նա նկատեց, որ մարդիկ այսօր հարց են տալիս, թե ինչու նախկինում միջազգային կառույցներն ակտիվորեն արձագանքում էին Հայաստանում կատարվող գործընթացներին, խնդիրներին, իսկ այսօր՝ ոչ. «Ընդդիմությունը պետք է բարձրաձայնի խնդիրների մասին։ Մենք չպետք է չհրաժարվենք միջազգային հարթակներում մեր պարտականություններն ու լիազորությունները կատարելուց»,-ասաց Վանեցյանը։

«Իշխանության ներկայացուցիչները երբ լինում են միայնակ, ներկայացնում են միայն իրենց տեսակետը, այսինքն՝ այլ տեսակետ մեր երկրից միջազգային կառույցներում չի ներկայացվում։ Դա իրենց ազատ գործելու իրավունք է տալիս։ Հետո զարմանում ենք, թե ինչու միջազգային կառույցներից չունենք արձագանքներ Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ինչու ընդդիմության կողմից Հայաստանի ներսում բարձրացվող հարցերի մասին տեղեկացված չեն մեր միջազգային գործընկերները։ Ես իշխանության հետ ճանապարհ չեմ գնում, ես ԱԺ պատգամավոր եմ, ով ունի լիազորություններ, պարտականություններ և պարտականություն՝ իր ընտրողի առջև։ Կարծում եմ, որ ընդդիմության ընտրողների ձայնը պետք է լսելի դարձնել միջազգային ատյաններում», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չեղարկել էր իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ