News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ամուր նյարդերի մասին խոսող իշխանությունը խիստ դյուրագրգիռ վիճակում է հայտնվում ընդդիմության հարցադրումներից։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով ԱԺ միջադեպին։

Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ կարևոր գործընթացներ են տեղի ունենում, և պետք են ամուր նյարդեր. «Այս պայմաններում, երբ իշխանությունը խոսում է ամուր նյարդերի մասին, ընդդիմությունը փորձում է հասկանալ, թե, ի վերջո, ինչ բանակցություններ են տեղի ունեցել ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև։ Առավոտից փորձում ենք դրա պատասխանն ստանալ։ Ես ԱԺ-ում հայտարարեցի, որ ԱԺ ամբիոնից խոսք է հնչել Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մասին։ Իշխանափոխությունից անմիջապես առաջ Ռուբինյանը Թուրքիայում ուսումնառության էր կամ ինչ-որ պրակտիկա էր անցնում։ Նա նշանակվել է ՀՀ հատուկ ներկայացուցիչ, հիմա կարող է, չէ՞, ողջամիտ կասկած լինել, թե ինչու Ռուբինյանը նշանակվեց։ Սա հարցադրումներից մեկն էր»,-ասաց Խամոյանը։

Նա հիշեցրեց՝ երբ այս իշխանությունները ստանձնեցին Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների պրոցեսը, հայտարարում էին, թե Ալիևը կառուցողական է, կիրթ է, հիմա դրական, կառուցողական մթնոլորտի վերաբերյալ ձևակերպումները կիրառվում են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ։

Կանեմ էն, ինչ կուզեմ. Հանգստացեք, նստեք տեղներդ. ԱԺ–ում կրքերը թեժացան, Ռուբինյանը տեղից վեր կացավ. նիստն ընդհատվեց

Տպել
Ամենաշատ