News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Անտարկտիկական Ուեդել ծովի հարավում գիտնականները սառցե ձկների բազմացման խոշոր գաղութ են հայտնաբերել: Հետազոտողները մոտ 60 միլիոն ակտիվ բներ են գտել:

«Մենք չորս ժամվա ընթացքում ձկան բույնը բնի հետեւից էինք գտնում»,- ասում է Բրեմերհավենում (Գերմանիա) Ալֆրեդ Վեգեների ինստիտուտից խորը ջրերի էկոլոգ Օտուն Պերսերը: «Ոչինչ, բացի ձկան բներից»։

Գաղութը զբաղեցնում է մոտ 240 քառակուսի/կիլոմետր տարածք, հայտնել են հետազոտողները Current Biology ամսագրում: Բների մեծ մասում խավիարը մի արու էր պահպանում:

Հետազոտողները կարծում են, որ սառցե ձուկը (Neopagetopsis ionah) կարող է օգտագործել տարածքի տաք ջրերը՝ բազմացման գաղութ հասնելու համար:

Պերսերի խոսքով՝ սառցե ձկները, ամենայն հավանականությամբ, սննդի կարեւոր աղբյուր են Ուեդելի փոկերի համար, որոնք, ինչպես հայտնի է, սուզվում են այդ տարածքում:

Գիտնականները տեսախցիկներ են թողել ջրի մեջ, որպեսզի հաջորդ երեք տարիների ընթացքում օրական չորս անգամ նկարեն բները:

Նրանք շահագրգռված են ավելին իմանալ բների մասին, այդ թվում՝ արդյոք ձվերը բացվում են միաժամանակ եւ արդյոք բույնի տեղը փոխվում է, որպեսզի հասկանան, թե ինչպես է զանգվածային գաղութը սննդանյութեր մատակարարում եզակի էկոհամակարգին:

«Խորը ջուրը եւ սառույցի տակը զուրկ չեն կյանքից»,- ասում է Պերսերը: Գաղութը իրենից ներկայացնում է «հսկայական թաքնված էկոհամակարգ, եւ այն պետք է աջակցի հարեւան էկոհամակարգերին ու ազդի դրանց վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ