News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Սա մեծ աշխարհաքաղաքական խաղի մի կտորն է, որ հայ-թուրքական հարաբերությունները լավացնելով փորձելու են հետագայում ֆոն ստեղծել, որ վտանգներ չկան, եւ հարց բարձրացնել, որ եթե Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ են, ռուս խաղաղապահները թող գնան, 102-րդ բազան թող գնա: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով, նախկինում միջազգային խաղացողները Հայաստանին հարցնում էին՝ իսկ ձեր շահը որն է, իսկ այսօրվա իշխանություններին չեն հարցնում, որովհետեւ նրանք չեն էլ ձեւակերպել, թե որն է իրենց շահը:

Արտկ Զաքարյանը համաձայն չէ, որ ընդդիմությունն այս իրավիճակում ինտերտ վիճակում է. «Միայն այն, որ ոչ միայն քննադատություն է հնչում, նաեւ այլընտրանքներ են առաջարկվում, խոսվում է վտանգների մասին: Իրենց հենց պետք է, որ մեզ ասեն՝ թալանչի, մենք էլ ասենք՝ թալանչին դուք եք, ու դոփենք տեղում: Հանրությունը հոգնել է այդ խոսակցություններից, պետք է հանրությանը բերել մի վիճակի, որ նա լսի»,-ասաց Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով, այսօր բոլոր ոչ իշխանական ուժերը պետք է կարողանան նույն ուղղությամբ շարժվել առաջ, եթե պետք է իրար դեմ հայտարարություններ անեն, դրանով ջուր են լցնում իշխնության ջրաղացին. «Այնպես չէ, որ ՀՀԿ-ն ինչ անում կամ ասում է,  ճիշտ է ասում, այնպես չի, որ «Հայաստան» դաշինքում ամեն ինչ իդեալական է կամ առաջին նախագահի թիմում ամեն ինչ փայլուն է: Քաղաքականությունը նաեւ սխալներ անելու հնարավորությունն է տալիս, որ կարողանաս քո ճշգրտումներն անես: Այսօր գոնե ՀՀԿ-ն այդ ճանապարհի վրա է, բա մյուսներն ի՞նչ են անում, հարգելիներս: Այսօր շատ քաղաքացիներ մեզ մեղադրում են, ասում են՝ ում եք սպասում, ինչու չեք մի բան նախաձեռնում, դա նշանակում է, որ հույս են կապում քո հետ: Եթե մենք պետք է մի բան անենք, հասարակությունն էլի չարձագանքի, կամ գնա անհասկանալի մարդիկ գնան կապիտուլյացիոն ռեժիմ ընտրեն, ուրեմն պատրաստ չեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ