News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հունվարի 10-ին, ժամը 16-ի սահմաններում, մի տղամարդ մտել էր մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի «Հայփոստի» բաժանմունք և հայտնել, որ իր անունով արտասահմանից ուղարկված ծանրոցը ցանկանում է ստանալ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ  «Հայփոստի» աշխատակցուհին ստուգելուց հետո հայտնել էր, որ նրա անունով ծանրոց չկա, ինչից հետո տղամարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել էր հայհոյանքներ, հարվածներ հասցրել «Հայփոստի» հղի աշխատակցուհուն և կոտրել բաժանմունքի գույքը։

Ներկաներից մեկն ահազանգել էր ոստիկանություն։

Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին կատարվածի հանգամանքները։

Խուլիգանության հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվ կերպով ճշտեցին տղամարդու ինքնությունն ու ձեռնարկեցին որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Հունվարի 14-ին Մարաշի ոստիկանները 39-ամյա տղամարդուն հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։ Նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին, ձերբակալվեց, ապա կալանավորվեց։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ