News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Մոնգստադը Equinor-ի խոշորագույն նավթավերամշակման գործարանն է, որն ունի հում նավթի եւ կոնդենսատի թորման հզորություն՝ օրական 226,000 բարել: Equinor-ի ներկայացուցիչների խոսքով՝ անձնակազմը տարհանվել է, տեղում են մնացել միայն ընկերության աշխատակիցները, որոնք ներգրավված են արտակարգ իրավիճակի հետեւանքների վերացման գործում։
Կազմակերպության հունիսյան զեկույցի համաձայն՝ սպանությունների մեծ մասը տեղի է ունեցել Ստամբուլում, հյուսիսային Զոնգուլդակում եւ երկրի մայրաքաղաք Անկարայում։ Կանայք սպանվել են առնվազն 21 նահանգներում։
39-ամյա Գուզմանը հրաժարական է տվել շաբաթ ուշ երեկոյան իշխող կոալիցիայում լարվածության աճի ֆոնին, թե ինչպես վարվել տնտեսական ճգնաժամի հետ, որը սրվել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի եւ աճող գնաճի պատճառով:
Հունիսի 30-ին France 2 հեռուստաալիքը ցուցադրել է «Նախագահը, Եվրոպան եւ պատերազմը» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պարունակում է Էմանուել Մակրոնի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի տեսարան, որը տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարի 20-ին։
«Օ՜հ։ Ինֆլյացիան չափազանց մեծ խնդիր է Սպիտակ տան համար, որպեսզի շարունակի նման հայտարարություններ անել: Սա կամ ուղղակի խեղաթյուրում է, կամ շուկայի հիմքում ընկած դինամիկայի չիմացություն»,-գրել է Բեզոսը Twitter-ում:
Հունիսի 30-ի դրությամբ Saudi Aramco-ի կապիտալիզացիան հասել է 2,3 տրիլիոն դոլարի։ Apple-ը, որն անցյալ տարվա վերջին համարվում էր ամենաթանկարժեք ընկերությունն աշխարհում, 2,2 տրիլիոն դոլար կապիտալիզացիայով զբաղեցրել է երկրորդ տեղը։
«Թևեր»-ը Սոնայի մշակած ծրագիրն է, որի գաղափարն է գյուղական համայնքներում միասնական ՏՏ կենտրոններ ստեղծելը…
Ամերիկացի գեներալ Մարկ Միլլին BBC լրատվականին տված իր հարցազրույցի ընթացքում ասել է, որ մոտ ժամանակներս Չինաստանը Թայվանի վրա չի հարձակվի, սակայն Միացյալ Նահանգները ուշադիր հետեւում է իրավիճակին:
Սահլ Հաշիշ կոչվող լողափում շնաձկան հարձակման հետեւանքով 68-ամյա ավստրուհու մահվան պատճառով Կարմիր Ծովի եգիպտական մասում իշխանությունները արգելափակել են մի շարք լողափերի աշխատանքը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
«Համակարգիչների հաշվողական հզորությունն այսօր բավարար չէ, որպեսզի արհեստական բանականությունը կարողանա անել այն, ինչ տեսնում ենք ֆիլմերում, գրքերում կամ համակարգչային խաղերում...
Կրեմլում հետաքրքրված չեն, թե Արեւմուտքում ում են «ոգեւորում» արձակուրդի ընթացքում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի լուսանկարները, կարեւորն այն է, որ դրանք ռուսներին դուր գան, հայտնում է Комсомольская правда լրատվականը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Ուկրաինացիները պետք է եւս մեկ անգամ հասկանան մեր բոլոր պայմանները»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Կիեւը պետք է համաձայնի այդ պայմաններին, նստի բանակցությունների սեղանի շուրջ եւ հաստատի մի փաստաթուղթ, որն արդեն շատ առումներով համաձայնեցված է։
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Լի Մայոն Corrire della Sera-ին տված հարցազրույցում ասել է, որ իշխող «5 աստղերի շարժում» կոալիցիայում կան այնպիսիք, ովքեր «չափազանց երկիմաստ են» արտահայտվում Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու հարցում:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է , ռուսական զինված ուժերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքը, հայտնում է Коммерсант-ը եւ հավելում, որ վերջին մեկ օրվա ընթացքում զբաղեցրած ընդհանուր տարածքը 182 քառակուսի կիլոմետր է:
Իսրայելը հայտարարել է, որ ուսումնասիրություն կանցկացնի`պաղեստինյան ծագմամբ ամերիկացի լրագրողի սպանության գործով`պարզելու, արդյոք փամփուշտն արձակվել է իսրայելյան բանակի կողմից, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը եւ հավելում, որ ընթացակարգին ներկա է լինելու ամերիկացի դիտորդ:
Թունիսում Սահմանադրական բարեփոխումների իրականացման կոմիտեի ղեկավար Սադոկ Բելաիդը քննադատել է երկրի նախագահ Քաիս Սայյիդի առաջարկած նախագիծը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական մամուլին:
Երեկ երեկոյան ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս-Ֆորթ-Ուորթ շրջանում զինված տղամարդը սպանել է 2 եւ վիրավորել 4 մարդու, որոնցից 3-ը ոստիկանության աշխատակիցներ, եւ ինքնասպան եղել, հայտնում է AP լրատվական գործակալությունը:
Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ցանկացած ռազմական գործողություն տարածաշրջանում անկայունության եւ անապահովության կհանգեցնի, հայտնում է Mehr լրատվականը:
Մեծ Բրիտանիայի կառավարության ծախսերի վերահսկողության պաշտոնական մարմինը հետաքննություն կսկսի`մինչեւ 2030 թվականը 40 նոր հիվանդանոց կառուցելու վերաբերյալ վարչապետ Բորիս Ջոնսոնի պնդման առնչությամբ, ինչը պայմանավորված է խոստման անհասանելիության մեծացմամբ եւ չափազանցվածությամբ:
Պակիստանի հարավ-արեւմուտքում հորդառատ անձրեւների հետեւանքով մարդատար ավտոբուսը սահել է եւ ընկեր ձորը, ինչի հետեւանքով զոհվել է 19 եւ վիրավորվել՝ 12 մարդ, հյտնում է AP լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բելուջիստանի նահանգային կառավարությանը:
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների մրցավազքին վաղաժամ միանալու հնարավորությունը, հայտնում է New York Post-ը`հղում անելով իր աղբյուրներին:
Հյուսիսային Կորեան քննադատել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի միջեւ՝ իր դեմ ուղղված եռակողմ ռազմական համագործակցության հնարավոր ընդլայնումը՝ նախազգուշացնելով, որ այդ քայլը պաշտոնական Փհենյանին պարտադրում է ուժեղացնել իր ռազմական հնարավորությունները, հայտնում է AP լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտարարել է, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը Կուրսկի շրջանի երկնքում երկու ուկրաինական «Ստրիժ» անօդաչու թռչող սարք է խոցել։
Ֆինլանդիայի Հարավային Կարելիա շրջանում գտնվող Լապենրանտա քաղաքը ցանկանում է հնարավորինս շուտ օգուտ քաղել ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունից, գրում է ֆիննական Yle թերթը եւ հավելում, որ տեղի որոշումներ կայացնողներն ու քաղաքացիական ծառայողները ակնարկել են, դաշինքին անդամակցելու դեպքում, քաղաքում ռազմաբազա կառուցելու մասին:
Գիշերը ՌԴ Բելգորոդի եւ Կուրսկի շրջաններում պայթյուններ են որոտացել, հայտնում է Коммерсант-ը եւ հավելում, որ Բելգորոդում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով վիրավորվել է երեք մարդ: Այս մասին լրատվականին հայտնել է նախանգապետ Վյաչիսլավ Գլադկովը:
Արգենտինայի Էկոնոմիկայի նախարար Մարտին Գուսմանը, ով պաշտոնավարում է 2019 թվականի վերջից եւ գլխավորում է, Արգենտինայի արտաքին պարտքի վերափոխման նպատակով, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ընթացքող բանակցությունները՝ երկրում տնտեսական ճգնաժամի սրման հետեւանքով հրաժարական է տվել:
Արիզոնայի համալսարանի գիտնականները տիեզերանավերի համար նոր հայեցակարգ են մշակել՝ Մարսն ուսումնասիրելու նպատակով: Սարքերը թռչելու համար շարժչի կարիք չունեն եւ ալբատրոսների պես սավառնում են օդում, գրում է Hi-Tech-ը։
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմնակիցների ավելի քան 45 տոկոսը կարծում է, որ երկրում գնաճի 73,5 տոկոս պաշտոնական տվյալները հավաստի չեն, հայտնում է Ahval լրատվականը եւ հավելում, որ դա պայմանավորված է MetroPoll ընկերության կողմից անցկացված հարցմամբ, որի համաձայն՝ գնաճի մակարդակը ավելի քան երկու անգամ գերազանցում է պաշտոնական ցուցանիշը:
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը մեկնել է Նուկուս՝ Կարակալպակստանի ինքնավարության մայրաքաղաք, որտեղ բողոքի ակցիաներ են տեղի ունենում սահմանադրակա,․․,․