News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խստորեն դատապարտելով հունվարի 2-ին Ղազախստանում սկսված խաղաղ ցույցերին հաջորդած համատարած բռնությունները՝ Եվրախորհրդարանը կոչ է անում Ղազախստանի իշխանություններին հարգել մարդու իրավունքները ու հիմնարար ազատությունները եւ անհապաղ ազատ արձակել կամայականորեն ձերբակալված ցուցարարներին եւ ակտիվիստներին։ Այս մասին ասվում է Ղազախստանի վերջին իրադարձությունների հետ կապված բանաձեւի վերաբերյալ Եվրախորհրդարանի հայտարարության տեքստու։

«Դատապարտելով նախագահ Տոկաեւի սադրիչ հռետորաբանությունը, ներառյալ ցուցարարներին որպես «ահաբեկիչներ» ներկայացնելը, եվրապատգամավորները պահանջում են ղազախական իշխանություններից զերծ մնալ ահաբեկչության մեղադրանքներից՝ «հիմնված տերմինի չափազանց լայն մեկնաբանության վրա» եւ տարբերակել խաղաղ ցուցարարներին եւ նրանց, ովքեր բռնություն են գործադրել եւ հանցագործություններ կատարել։

Խորհրդարանը պահանջում է Ղազախստանի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների պատշաճ միջազգային հետաքննություն։ Նա նաեւ կոչ է անում Ղազախստանի կառավարությանը դիտարկել ԵԱՀԿ-ի հովանու ներքո մշտական աշխատանքային խումբ ստեղծելու հարցը՝ պարզելու համար՝ արդյոք անկարգությունները արտաքին միջամտության, թե իշխանության համար ներքին պայքարի արդյունք են, եւ անկարգությունների բուն պատճառը վերացնելու համար:

Նշելով նախագահ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների վերաբերյալ Տոկաեւի հայտարարությունը՝ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում կառավարությանը բարելավել քաղաքացիների կենսամակարդակը եւ պայքարել դժգոհության դեմ։ Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով՝ Ղազախստանին անհրաժեշտ են հրատապ բարեփոխումներ՝ կոռուպցիայի դեմ պայքարելու եւ աճող անհավասարությունը նվազեցնելու համար:

Տեքստն ընդունվել է 589 «կողմ», 35 «դեմ», 47 «ձեռնպահ» ձայներով»,- ասված է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը խռովության ֆոնին օգնություն չի խնդրել ՀԱՊԿ երկրներից. Ղազախստանի ԱԳՆ
Ռուսաստանն օգնություն չի խնդրել...
Ղազախստանի պաշտպանության նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել անկարգությունների գործով
2022 թվականի փետրվարի 19-ին գլխավոր դատախազությունը  պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ծառայության ընթացքում անգործության փաստի առթիվ նախաքննություն է սկսել․․․
Տոկաեւը հայտարարել է հունվարյան իրադարձությունների մասնակիցների համաներման մասին
Ղազախստանին օդի պես ազգային միասնություն է անհրաժեշտ, ընդգծել է պետության ղեկավարը...
Նազարբաեւի զարմիկը Ղազախստանում հունվարյան իրադարձությունների գործով ցուցմունք է տվել
«Սամաթ Աբիշը նույնպես գտնվում է Արյունոտ հունվարի գործով հետաքննության ուղեծրում»․․․
Ղազախստանում հունվարյան անկարգություններից 26 մարդ ազատազրկման է դատապարտվել
Տոկաեւը նաեւ նշել է, որ անկարգությունների մասնակիցներն ազատ են արձակվում, դրանով իսկ Ղազախստանի իշխանությունները «ողորմածություն» են ցուցաբերում...
Ղազախստանում ձերբակալել են Նազարբաեւի ընտանիքի եւս մեկ անդամի
Պորտալի տեղեկություններով՝ կինը կարող է անուղղակիորեն ներգրավված լինել երկրում ձեռնարկությունների ռեյդերական գրավմանը․․․
Ամենաշատ