News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

Ես լսել եմ ընդդիմադիր պատգամավորների կողմից ձեզ ուղղված հարցերը եւ ձեր պատասխանները, եւ  ունեմ խորագույն կասկածներ, որ ձեր համար դժվար է լինելու այս ոճով իրականացնել ՄԻՊ առաքելությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում դիմելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նկատելով, որ Քրիստիննե Գրիգորյանը խոսել է ատելության խոսքի դեմ ունեցած իր սկզբունքային դիրքորոշման մասին՝ պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնից վերջին տարիներին հնչել են սուր և անթուլատրելի հայտարարություններ, որոնք իրենց մեջ պարունակում են ատելության խոսք. «Մասնավորապես, հնչել են «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք շպրտենք դուրս», «15-20 դոլար կաշառքներ» և այլն, և սրանք որևէ փաստով հիմնավորված չեն: Խնդրում եմ ձեր հստակ դիրքորոշումը հայտնել նման վարքագծի վերաբերյալ, տալ հստակ գնահատական նման բառամթերքի օգտագործմանը, որը հարիր չէ ոչ միայն պետական պաշտոնյային, այլ նաև պետության առաջին դեմքին»,- ասաց Արթուր Ղազինյանը:

ՄԻՊ թեկնածուն ցավ հայտնեց, որ թե՛ իր ելույթը, թե՛ հարցուպատասխանը դեռ պատգամավորի մոտ կասկածներ է թողել և հայտնեց, որ դրա դեմ պայքարելու է պաշտպանին կից խորհուրդների ձևաչափով, քանի որ կարծում է՝ այստեղ գործ ունեն և՛ հանրային գործիչները, և՛ լրագրողները. «Կարծում եմ որ, ատելության խոսքի, հարգանքի և քաղաքական բանավեճի նշաձողը բոլորիս ձեռքում է, և բոլորս պետք է այդ նշաձողը բարձր պահենք, ուստի այդ առումով հետևողական եմ լինելու և նաև չեմ խուսափելու գնահատականներ տալուց, որովհետև կարծում եմ, որ որևէ հանրային դերակատար պետք է մեծ հոգածությամբ վերաբերվի այն մթնոլորտին, որի պատասխանատուն մենք բոլորս ենք»,- ընդգծեց ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ