News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Իհարկե, տհաճ միջադեպ տեղի ունեցավ. ինձ համար հասկանալի էր, թե ինչ է նախապատրաստվում: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր, «Հայաստան» խմբակցության կողմից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Ռուբիկ Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում այսօր տեղի ունեցած միջադեպին:

«Այս երկու օրվա ընթացքում որեւէ հարց չեղավ օրակարգի հետ կապված, իրենց հատուկ շեշտադրությամբ միայն հայհոյնք, մեղադրանք, վիրավորանք: Կային 1-2 հարցադրում, բայց էլի քաղաքական էին: Ես եկել էի, որ պատասխանեի այդ վիրավորանքներին, հայհոյանքներին, եւ այս քննարկումները ցույց տվեցին, որ ես պետք է հանեի իմ թեկնածությունը»,-ասաց նա:

Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ դեռեւս 2019-ին Պետրոս Ղազարյանի հաղորդմանը, որի հյուրն ինքն է եղել, եւ ասել՝ «ջուրը կշփեմ երեսիդ»:

Նա պատմեց, որ երբ բանավեճի ՔՊ-ական մասնակիցն ասել է, որ համաձայն է Նիկոլ Փաշինյանի հետ, որ «Մարտի 1»-ը բացահայտված է եւ ժողովուրդը գիտի, թե ով է այն կազմակերպել, ինքն էլ պատասխանել է, որ ժողովրդի մոտ կա նաեւ այն կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը փողատերերից, գործարարներից փող է շորթել հոդված գրելու կամ չգրելու համար, կամ նույնիսկ ծեծ է կազմակերպվել, որից հետո մեծ փող է վերցրել, որպեսզի չհարուցվի քրեական գործ: «Պետրոս Ղազարյանն ասում է՝ այստեղ «Մարտի 1» ենք քննարկո՞ւմ, թե՞ Նիկոլ Փաշինյանին: Նա մի քիչ հոգեխանգարմունքի մեջ էր ընկել, ասում էր՝ ջուր խմեք, կհանգստանաք, ես էլ ասացի՝ ջուրը կշփեմ ձեր երեսին: Այսինքն հաղորդավարը սադրում էր, նա որպես լրագրող չէր ներկայանում, այլ որպես ՀՔԾ-ի քննիչ»,-ասաց նա:

Ռուբիկ Հակոբյանը հիշեցրեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին «նատաշկա» էր անվանել, իսկ այսօր բերել է Հանրային հեռուստատեսություն:

Նա ընդգծեց, որ ինքը 4 գումարումների ԱԺ պատգամավոր է եղել, սակայն վերջին երկու օրվա դեպքերից հետո հասկացել է, որ այս ԱԺ-ն թունավոր ցեխ է. «Փորձում են ինձ բարոյական էթիկայի գնահատականներ տալ, հատկապես այդ հանձնաժողովի նախագահի պահվածքով: Մարդ, որ հիշում եք, թե ինչ այլանդամ պահվածք ցուցաբերեց օգոստոսի 25-ին: Մատը պտտացնում էր եւ ասում, թե մատն ինչ կանի, երբ 10 հոգով հավաքվել, Վահե Հակոբյան էին ծեծում: ՔՊ-ական Վահգն Ալեքսանյանը ուսապարկերի համույթ է որակել իրենց եւ համոզիչ տվել ԱԺ այսօրվա նախագահի կերպարի գնահատականը:

Ես այն կարծիքին եմ, որ օր առաջ մեր պետությունը, մեր ժողովուրդը պետք է այս արհավիրքներից ազատվի: Եթե օրվա իշխանությունը գաղափարազուրկ է, բացի իշխանություն պահելուց ուրիշ բանով չի զբաղվում, դա իսկապես ողբերգություն ու փորձանք է ոչ միայն ընդդիմության, այլեւ ողջ ժողովրդի համար, եւ նրանից պետք է ազատվել»,-ասաց նա:

Անդրադառնալով առավոտյան տեղի ունեցած միջադեպին, Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ ՔՊ-կան պատգամավոր Նարեկ Բաբայանն իրեն համարել էր ական ընդդիմադիր դաշտում, ինքն էլ արձագանքել է, որ ական են օրենսդրական դաշտումյ նրանք, որոնք քաղաքականության հետ կապ չունեն, որպես օժիտներ կնոջ միջոցով մտնում են խորհրդարան: Նշենք, որ Նարեկ Բաբայանը ԱԺ նախկին փոխխոսնակ Լենա Նազարյանի ամուսինն է:

«Իրենց թվում է, որ իրենց հախուռն, դուխով պահվածքով այստեղ պետք է մարդկանց լռեցնեն կամ խեղճացնեն: Այդ տղան օգոստոսի 25-ին, երբ 10 հոգով մեկին էին ծեծում Աժ-ում, ինքն էլ թեւերը գցած ծեծում էր այդ մարդկանց: Եթե օրենքը չի պատժում այդ խուլիգաններին, ես վստահ եմ, որ տղամարդն իր հետ Սահմանադրություն է բերում, երբ ծնվում է: Ես չեմ զարմանա, որ փողոցում իր նկատմամբ նույնը նեն այն տղաները, ում նկատմամբ բռնի ուժ էին գործադրում, եւ ես որպես տղամարդ կծափահարեմ»,-հայտարարեց նա:

 «Վերջին պահին ես ուզում էի ասել, որ չեմ ուզում այս թունավոր ցեխը ինձ համար քվեարկի, անպատվաբեր նույնիսկ կլիներ, իմ տեսածից հետո ինձ այդ մարդիկ քվեարկեին»,-ասաց նա:

Ռուբեն Հակոբյանը ասաց, որ իշխանական պատգամավորները իրենց խորհրդարանում են միայն վստահ զգում, փողոցում մեկուսացած են. «Այն տղաներին, որոնց խմբակային ծեծել են, շակալություն են արել, վաղը փողոցում կարող են դաս տալ և ճիշտ էլ կանեն։ Տղամարդկություն չէ, էգի պահվածք են դրսևորում»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք իրենց դասը դեռ կստանան։

«Դուք պատասխան եք տալու ոչ միայն նրա համար, որ խուլիգանություն եք արել, դուք պատասխան եք տալու պետությունը գլխատելու համար։ Ձեր այդ ուսապարկային համույթը պետություն է գլխատել իր լիդերի հետ միասին։ Այսօր մեր սուբյեկտայնությունը, պետական արժանապատվությունը դարձել է զրոյական։ Հայաստան պետության ճակատագիրը որոշում են ՌԴ-Թուրքիա, ՌԴ-Ադրբեջան, ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-Իրան ձեռամբ։ Նրանք մեղավոր չեն, որովհետև ինքներս վերացրել ենք մեր սուբյեկտայնությունը»,-նկատեց նա։

Ռուբեն Հակոբյանի խոսքից պետական համակարգը պետք է օր առաջ ազատել չարիքներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ