News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 16
USD
454.99
EUR
474.78
RUB
7.21
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցինները այսօր՝ հունվարի 27-ին, կրակահերթ են արձակել Կարմիր շուկայի ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Կոնկրետ գյուղի մեջ չեն թիրախավորել, կրակել են գյուղի շուրջը։ Կրակոցները արձակվել են ադրբեջանական շարասյան անցնելու ժամանակ, տևել է մի քանի րոպե։ Շարասյունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ է անցել»,- նշեց Հակոբյանը։     

Նշենք, որ հունվարի 24-ին NEWS.am-ը հայտնել էր, որ Կարմիր շուկայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ են հնչել։

Հաջորդ օրը՝ հունվարի 25-ին, Կարմիր շուկայի բնակիչները որոշ ժամանակով փակել էին գյուղի գլխավոր ճանապարհը՝ ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունը կանգնեցնելու նպատակով։

Բնակիչները պահանջել են, որ նախապես ադրբեջանցիները տեղյակ պահեն իրենց, թե երբ են պատրաստվում շարասյունով անցնել։ Նրանք նաեւ բողոքել են, որ ադրբեջանցիները պարբերաբար առեւանգում են անասուններին եւ չեն վերադարձնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել