News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը եւ Թուրքիան կկարողանան պայմանավորվել երկու երկրների հարաբերությունները կարգավորման հատուկ բանագնացների հանդիպման վայրի շուրջ։ Այս մասին հունվարի 27-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին՝ կա՞ արդյոք պայմանավորվածություն, որ բանագնացների հանդիպումները չպետք է անցկացվեն երրորդ երկրներում:

Պատգամավորը հերքմամբ հանդես եկավ.

«Այդ հարցը չի քննարկվել, բայց կարծում եմ, որ սա այն դեպքը չէ, որի շուրջ հնարավոր չէ համաձայնության գալ»,- ընդգծեց Աղաջանյանը։
Միաժամանակ, ըստ նրա, դեռ հստակ հայտնի չէ, թե երբ եւ որտեղ կկայանա հատուկ բանագնացների հաջորդ հանդիպումը։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ թուրքական կողմն առաջարկել է պաշտոնական Երեւանին երրորդ երկրներում հանդիպումներ չանցկացնել։ ԶԼՄ-ները հայտնել էին նաեւ Ստամբուլում մոտալուտ հանդիպման մասին։ Առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ