News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նամակը, որը գրվել է Լիտվայից 12-ամյա աղջկան, հանձնվել է դեկտեմբերին՝ գրեթե 51 տարի անց այն բանից, երբ այն ուղարկել է նրա նամակագրական ընկերը՝ Լեհաստանից, հայտնում է Reuters-ը։

«Ես կարծում էի, որ ինչ-որ մեկը կատակ է անում ինձ հետ»,- ասել է Գենովեֆա Կլոնովսկան այն բանից հետո, երբ նամակը հանձնել են նրան։

Նամակը եւս 17 այլ նամակների հետ այս ամառ կեղտոտ եւ բացված ընկել է օդափոխման խողովակից, երբ Վիլնյուսի ծայրամասում գտնվող նախկին փոստային բաժանմունքի պատը քանդել են:

«Բանվորները առաջարկեցին դեն նետել հին նամակները, բայց ես զանգահարեցի փոստ»,- ասել է շենքի սեփականատեր Յուրգիս Վիլուտիսը: «Ես այնքան երջանիկ եմ, որ նրանք հետաքրքրվեցին»:

Վիլուտիսի խոսքով՝ 1960-ականների վերջի եւ 1970-ականների սկզբի նամակները, հավանաբար, թաքցվել են փոստի անբարեխիղճ աշխատողի կողմից այն բանից հետո, երբ նա փորփրել է դրանք, որպեսզի փող կամ թանկարժեք իրեր գտնի:

Վիլնյուսում փողոցների անուններն ու համարակալումը փոխվել են, իսկ փոստի աշխատակիցները ամիսներ շարունակ փնտրել են անհրաժեշտ տները եւ զրուցել ներկայիս բնակիչների ու հարեւանների հետ՝ պարզելով, թե ուր են տեղափոխվել հասցեատերերը: Հայտնաբերվել է ընդամենը հինգ հասցեատեր։ Մի քանի դեպքերում կորցրած նամակը մահացած հասցեատերերի երեխաներն են ստացել։

«Մենք մեր բարոյական պարտքը համարեցինք անել դա»,- ասել է Լիտվական փոստի հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Դեյմանտե Զեբրաուսկայտեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ