News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ը չի կարող միջամտել Տաջիկստանի եւ Ղրղզստանի հակամարտությանը, նա հույս է հայտնել, որ կողմերն իրենք կցանկանան, որ միջնորդներ ներգրավվեն Ռուսաստանից, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՊԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։

«Այդ երկրները ՀԱՊԿ անդամ են, եւ ՀԱՊԿ-ը չի միջամտի... ՀԱՊԿ-ը չի կարող դրանով զբաղվել... Միեւնույն ժամանակ, ես հույս ունեմ, որ այդ հարցի կարգավորումը կլինի Ռուսաստանից ինչ-որ միջնորդների ներգրավմամբ, բայց պետք է, որպեսզի երու երկրները հայտնեն այդ ցանկությունը»,- ասել է Կալաշնիկովը։

Ընդ որում՝ Տաջիկստանը սահման ունի Աֆղանստանի հետ, իսկ դա պոտենցիալ սպառնում է նրա անվտանգությանը։ «Մենք ոչ մեկի կողմից չենք, ես ոչ մեկի կողմից չեմ (այդ հակամարտությունում)։ Որովհետեւ (այդ ամենը), ցավոք, հաստատում է միայն մեկ բան, եւ ինձ՝ որպես կոմունիստի, հասկանալի է, հատկապես Խորհրդային Միության հարյուրամյակի տարում, նրա փլուզումը սկսվել է հենց ազգային ծայրամասերից՝ Ղարաբաղ,  Վրաստան, Մոլդովա, ամենուր դա ուղեկցվել է ազգամիջյան քաշքշուկներով։ Վարչական սահմանների, ազգային սահմանների համար։ Այս իմաստով ոչինչ չի փոխվել։ Ոչ ոք չի լուծել խնդիրը»,- շարունակել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ ինտեգրացիոն գործընթացները ջնջում են հակասությունները երկրների միջեւ, երբ սահմանները մինչեւ վերջ կարգավորված չեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ