News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ձերբակալվել է Մոսկվայում՝ զենքի մաքսանենգության մեղադրանքով, նա գտնվում է թիվ 7 քննչական մեկուսարանում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի հանրային մոնիթորինգի հանձնաժողովի անդամ Կոնստանտին Կիմը։

Խաչատուրյանի խոսքով՝ ինքն ԱՄՆ-ից Հայաստան էր մեկնում 2021 թվականի դեկտեմբերի 26-ին, երբ իրեն բերման են ենթարկել Շերեմետեւո օդանավակայանի տարանցման գոտում։ Նրա մոտ հայտնաբերվել է GLOK-17 ատրճանակ եւ պարկուճներ։

«Նրան մեղադրանք է առաջադրվել զենքի մաքսանենգության հոդվածով (Քրեական օրենսգրքի 226.1-ին հոդվածի 1-ին մասով)։ Նա չի ընդունում մեղքը, ասում է, որ նախկինում եղել է անվտանգության  հարցերով ընկերության աշխատակից եւ, իբր, ունեցել է զենքի ամերիկյան թույլտվություն»,- ասել է աղբյուրը։

Կիմը հավելել է, որ Խաչատուրյանը դժվարանում է շփվել անձնակազմի եւ բանտարկյալների հետ, քանի որ խոսում է միայն երկու լեզվով՝ հայերեն եւ անգլերեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ