News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան դարձել է հակահնդկական գործունեության կենտրոն, որը առաջ է մղվում պակիստանյան հետախուզության կողմից, գրում է Tribune India-ն՝ հղում անելով հնդկական հատուկ ծառայությունների զեկույցներին։

«Թուրքիայի արտաքին քաղաքական ներկայության ընդլայնումը համապատասխանեցվում է արաբական կենտրոնի սահմաններից դուրս գտնվող մահմեդականների վրա ազդելու Անկարայի փորձին: Չնայած Պակիստանի եւ Մալայզիայի հետ խմբավորում ստեղծելու անհաջող փորձին, Պակիստանի հետախուզության հետ կապերը ջերմացել են եւ դուրս են եկել Քաշմիրի սահմաններից, որպեսզի աջակցեն Հնդկաստանի իսլամիստական կազմակերպություններին:

ԱԱԾ քարտուղարության համար զեկույցում ասվում է թուրքական կառավարության եւ երեք ուղղություններով նրա հետ կապված կառույցների մասին՝ ԶԼՄ-ներ (քաշմիրցի լրագրողների վարձում), կրթական հաստատություններ (լավ վարձատրվող կրթաթոշակներ) եւ հասարակական կազմակերպություններ (հնդիկ մահմեդականների ազդեցություն հնդկական շահերի հանդեպ թշնամական արտաքին քաղաքականության վրա)»,- գրում է թերթը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ