News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցում է «Սիլվայի գործով» մեղադրական եզրակացությունը։ 

Հիշեցնենք, որ որպես մեղադրյալ ներգրավված են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։    

Ըստ մեղադրանքի՝ Սիլվա Համբարձումյանը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջոցով դիմել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին, եւ վերջինս հանձնարարել է բնապահպանության նախարարին աջակցել։  

«Թի Էս Էս Սի Արմենիա» ընկերության տնօրեն եւ միակ մասնակից Համբարձումյանին տրվել է ընդերքի ուսումնասիրության լիցենզիա՝ օգտակար հանածոների արդյունահանման եւ օգտագործման նպատակով։ Դրանից հետո նա 2008 թվականի մարտի 25-ի պայմանագրի համաձայն 40 մլն դոլարով վաճառել է ընկերության բաժնետոմսերի 100%-ը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ եւ ԱՄԷ-ում գրանցված մի ընկերության։ Գործարքի համաձայնությունը ստանալու համար հունվարի վերջին նա Օսկանյանի միջոցով դիմել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Քոչարյանին, եւ համաձայնել է կաշառքը փոխանցել, որպեսզի իրեն չխանգարեն։ 

Օրեր անց կրկին Օսկանյանի միջոցով նրան փոխանցել են, որ Արմեն Գեւորգյանի մտերիմը՝ գործարար Սամվել Մայրապետյանը, կապ կհաստատի իր հետ։ Համբարձումյանի առաջարկն ընդունած բարձրաստիճան պաշտոնյաները 2008 թվականի փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում մասնաբաժիններ են ստացել։ Մասնավորապես, Քոչարյանը Մայրապետյանի միջոցով ստացել է 3 մլն դոլար։ Մայրապետյանը 1 մլն դոլար է ստացել փետրվարի 14-ին Ամիրյան փողոցում գտնվող բնակարանում, եւս 1 մլն դոլար՝ Բայրոնի փողոցում գտնվող գրասենյակում, եւս 1 մլն դոլար՝ ՎՏԲ բանկի միջոցով,  նույն տարվա մայիսին փոխանցվել է HSBC հաշվեհամարին։ 

Այնուհետեւ Մայրապետյանը կնոջ որդու՝ ընկերության հիմնադիր եւ տնօրեն Լեւոն Ալթունյանի միջոցով մայիսին ընկերության հաշվեհամարից ստացել է նշված միլիոնը եւ փոխանցել Քոչարյանին։ Քոչարյանի որդին՝ Սեդրակը, կանխիկացրել է գումարը եւ փոխանցել բանկային անձնական հաշվեհամարներին։ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։ 

Արմեն Գեւորգյանը մեղադրվում է Մայրապետյանից 1 մլն դոլարի չափով կաշառք վերցնելու եւ ապօրինի ձեռք բերված գումարները լվանալու մեջ, որն իրականացվել է Գեւորգյանի կնոջ զարմիկի միջոցով` Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության միջոցով։ 

Նա մեղադրվում է 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով։

Դատավորը նշեց մեղադրյալների իրավունքները՝ հիշեցնելով, որ նրանք պարտավոր չեն պատասխանել։  

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ շատ բաներ անհասկանալի են, մեղադրանքն այնպես է ձեւակերպված, որ փաստաբանների համար անհասկանալի է։ Փաստաբանը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ պաշտպանական կողմի դիրքորոշումը ներկայացնելու համար։ «Երբ մենք ներկայացնենք մեր դիրքորոշումը, վստահ եմ՝ պարզ կդառնա, որ դատարանի համար շատ բան անհասկանալի է։ Ավելին, վստահ եմ, որ քննիչի համար էլ պարզ չի եղել, նրան պարզապես հանձնարարվել է այս կերպ ներկայացնել մեղադրանքը»,- ասաց Ալումյանը։   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ