News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ահնանգստացած է, քանի որ, նրա կարծիքով, Ռուսաստանն այս շաբաթ արդեն կարող է ագրեսիայի դիմել Ուկրաինայի դեմ՝ չնայած ուկրաինական սահմանից իր ուժերի մի մասը հեռացնելու մասին Մոսկվայի հայտարարությանը, տեղեկացնում է «Голос Америки»-ն։

«Մենք խորապես անհանգստացած ենք այն բանից, որ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի դեմ գործողություններ սկսել արդեն այս շաբաթ»,- ասել է Բլինքենը ֆրանսիական հեռուստատեսության հարցազրույցում։

«Այն, ինչ տեսնում ենք՝ ռուսաստանյան զորքերի տեղակայում Ուկրաինայի շուրջ, Ուկրաինայի բոլոր կողմերում, մեզ բերում է այսպիսի եզրահանգման»,- շարունակել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը։

«Թեժացումը թուլացնելու փոխարեն Ռուսաստանը սաստկացնում է այն՝ նորանոր ուժեր մտցնելով,- նշել է նա։- Եվ դա մեզ խորապես անհանգստացնում է»։

Ուկրաինային սահմանակից ռուսական ռազմական օկրուգների որոշ ստորաբաժանումներ վերադառնում են մշտական տեղակայման վայրեր զորավարժությունների ավարտից հետո, երեքշաբթի տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում կատարելով ռազմական գերատեսչությանը, տեղեկացրել է, որ չնայած ամբողջ երկրում մասշտաբային զորավարժությունները շարունակվում են, Հարավային եւ Արեւմտյան ռազմական օկրուգների որոշ ստորաբաժանումներ կատարել են առաջադրանքները եւ սկսել վերադառնալ իրենց ռազմակայաններ։

Ռուսաստանը  ավելի քան 100 հազար զինծառայող է կենտրոնացրել Ուկրաինայի սահմաններին, ինչն անհանգստություն է առաջացրել ներխուժման առումով, հատկապես հաշվի առնելով, որ Բելառուսի հետ համատեղ զորավարժությունները, որոնք նախատեսված են փետրվարի 10-20-ը, նշանակում են, որ Ուկրաինան գրեթե լիովին շրջապատված է ռուսաստանցի զինվորականներով։

Բլինքենը նշել է, որ դիվանագիտական ճանապարհը դեռեւս բաց է։

«Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի համոզենք Ռուսաստանին, որ գնա դիվանագիտական ճանապարհով, երկխոսության ճանապարհով, որպեսզի դեռեւս առկա տարաձայնությունները կարգավորվեն խաղաղ ճանապարհով, բայց եթե Ռուսաստանը որոշի ագրեսիայի դիմել, մենք լիովին պատրաստ ենք դրան եւ կգործենք մեր բոլոր եվրոպացի դաշնակիցների ու գործընկերների հետ սերտ համակարգմամբ»,- ասել է Բլինքենը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը չորեքշաբթի կարող է հարձակվել Ուկրաինայի վրա, ինչպես կանխատեսում էին որոշ ԶԼՄ-ներ, Բլինքենը պատասխանել է. «Ավաղ, միանգամայն հնարավոր է, որովհետեւ Պուտինը հավաքել է անհրաժեշտ ամեն ինչ Ուկրաինայի դեմ ագրեսիա իրականացնելու համար։ Մենք տեսնում ենք Ուկրաինան շրջապատող ավելի ու ավելի մեծ թվով ռուսաստանցի զինվորականներ, ավելի քան 100 հազար զինծառայողներ։ Սա չափազանց տագնապալի է, ներառյալ այն, թե ինչ է տեղի ունենում Բելառուսում, Ուկրաինայից հյուսիս, զորքերի տեղակայման հետ կապված»։

Բլինքենի կարծիքով՝ Ռուսաստանն իրեն այսպես պահելու պատճառներ չունի։

«Միակ բացատրությունը, որը մենք ունենք, այն է, որ սա ագրեսիայի հերթական ակտ է,- ասել է նա։- Բացի այդ, մենք պետք է դա դիտարկենք պատմական համատեքստում։ Սա ավելի վաղ արդեն տեղի է ունեցել՝ 2014 թվականին, Ղրիմի անեքսիայի եւ Ուկրաինայի արեւելքում միջամտության հետ կապված։ Այս պատմությունն իմանալով՝ մենք խիստ անհանգստանում ենք, երբ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայի սահմանների մոտ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ