News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Սիլվայի գործով» նիստը շարունակվեց ընդմիջումից հետո։ Հատկաված մեկ ժամի փոխարեն ընդմիջումը տեւեց կես ժամ։

Արմեն Գեւորգյանը ժամանեց, եւ դատավոր Դանիբեկյանն անմիջապես հայտարարեց, որ նրա բացակայությունն անհարգելի է համարում։ 

Հիշեցնենք, որ ընդմիջումը հայտարարվել էր Գեւորգյանի ժամանումն ապահովելու համար։ Ինչպես արդեն հայտնել էինք, նա մասնակցում էր ԱԺ նիստին։  

Գեւորգյանը հայտնեց, որ պետք է վերադառնա նիստին, որին մասնակցելը սահմանադրական պարտավորություն է։ Դատավորը հայտարարեց բերման ենթարկելու հնարավորության մասին։

Փաստաբան Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ ըստ Սահմանադրության՝ դատարանը չի կարող պատգամավորին բերման ենթարկել։ Դատավորը դադարեցրեց հարցի քննարկումը եւ անցավ օրակարգին ու նախկինում ներկայացված միջնորդությունների քննարկմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ