News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի մարտի 2-ին՝ ժամը 13:00-ին։ Այս մասին միջնորդության քննարկման ավարտից հետո հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը։

Հիշեցնենք, որ վերջին նիստին երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել մեղադրանքի անորոշության կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու մասին։ Ինչպես նշեց փաստաբանը, բողոքարկման առարկան Քրեական դատավարության օրենսգրքում առկա օրենսդրական բացն է։ Օրենսգիրքը դատարանին հնարավորություն չի տալիս պարզաբանել մեղադրանքը, երբ այն պարզ չէ շարադրված, սակայն, միեւնույն ժամանակ, պարզաբանման պարտավորություն չի դնում դատախազի վրա։ Միաժամանակ փաստաբանը միջնորդել է գործի վարույթի կասեցման վերաբերյալ:

Գործով մեղադրյալներ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ