News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՀ Մարտունու շրջանի Նորշեն համայնքում մարտի 4-ին ադրբեջանցիները կրակոցներ էին արձակել գյուղի ուղղությամբ, բարձրախոսով հորդորել էին բնակիչներին՝ լքել տարածքը։ NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մարտի 7-ին, Նորշեն համայնքի ղեկավար Գեւորգ Հարությունյանն ասաց, որ կրակոցներ հաճախ են հնչում, սակայն բարձրախոսով հորդորներն առաջին անգամ մարտի 4-ին են եղել։

«Եկել էին, մի քանի անգամ օդ կրակել, բարձրախոսը էին դրել են ու ասում՝ լքեք տարածքը, մի աշխատեք։ Հակառակորդի գործողությունները մոտ երկու ժամ տեւել են։ Ռուս խաղաղապահներին ենք տեղեկացրել, որից հետո դադարեցրել են իրենց գործողությունները։ Գյուղացիների մոտ խուճապ չկա, ամեն դեպքում վախ կա, պարզապես արդեն սովորել են»,- ասաց նա։

Համայնքի ղեկավարը նշեց, որ մանկապարտեզն ու դպրոցն այս պահին էլ գործում են. «Դպրոցը հակառակորդի դիրքի ուղղությամբ է, մեկ կիլոմետր է հեռավորությունը»։

Հիշեցնենք, որ կրակոցներ են հնչե նաեւ Խրամորթ գյուղի ուղղությամբ, կրակոցները լռեցրել են հայ դիրքապահները:

Մեզ հետ զրույցում Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանն ասաց, որ այսօր իրավիճակը հանգիստ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ