News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի երկու ֆիզիկական անձանց եւ երեք կազմակերպությունների նկատմամբ՝ «Հյուսիսային Կորեայի կողմից զանգվածային ոչնչացման զենք եւ բալիստիկ հրթիռներ ստեղծելու ծրագրին աջակցելու համար»:

«Տարեսկզբից ԿԺԴՀ-ն իրականացրել է բալիստիկ հրթիռների 11 արձակում, որոնցից վերջինը տեղի է ունեցել 2022թ․ մարտի 4-ին։ Այսօրվա գործողություններն ուղղված են մի խումբ օտարերկրյա անձանց եւ ընկերությունների դեմ, որոնք օգնում են ԿԺԴՀ-ի պաշտպանական արդյունաբերության գնումների գործակալին Ռուսաստանում, եւ այդ գործունեության մեծ մասը խախտում է ԿԺԴՀ-ի նկատմամբ ՄԱԿ-ի արգելքները:

2018թ․ հունվարի 24-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչությունն ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի ցուցակում ներառված կորեական Ryonbong General Corporation (Ryonbong) կորպորացիայի 10 ներկայացուցչի ներառել է ցուցակում, այդ թվում՝ կորպորացիայի ներկայացուցիչ Պակ Քվան Հունին։ Ryonbong-ը մասնագիտացած է ԿԺԴՀ-ի պաշտպանական արդյունաբերության գնումների աջակցության մեջ: Նրա գնումները նույնպես, հավանաբար, կաջակցվեն Հյուսիսային Կորեայի քիմիական զենքի ծրագրին»,- ասվում է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ Պակ Քվան Հունը նշանակվելուց հետո շարունակել է աշխատել Ռուսաստանում՝ որպես ԿԺԴՀ-ի գնումների բաժնի աշխատակից Վլադիվոստոկում։ Այս պահին ռուսական «Ապոլոն» ՍՊԸ ընկերությունը եւ դրա տնօրեն Ալեքսանդր Գաեւոյն աջակցել են Հունին գնումների գործունեության մեջ: Այսպիսով, գերատեսչությունն «Ապոլոն» ընկերությանը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ «Հունին նյութական օգնություն, հովանավորություն կամ ֆինանսական, նյութական կամ տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաեւ նրան աջակցության համար ապրանքներ կամ ծառայություններ մատուցելու համար»:

Ընկերության տնօրեն Ալեքսանդր Գաեւոյը եւս հայտնվել է պատժամիջոցային ցուցակում։

Հունն աշխատել է նաեւ ռուսական «Զիլ-Մ» ընկերության միջոցով՝ ընկերության տնօրեն Ալեքսանդր Չասովնիկովի օգնությամբ։ Նշվում է, որ բացի Հունին աջակցելուց, Չասովնիկովը համակարգել է ԿԺԴՀ-ի այլ կառավարական կազմակերպությունների համար տարբեր ապրանքների գնումն ու փոխադրումը։

Գերատեսչությունը նրան  ներառել է պատժամիջոցների ցանկում՝ «Հյուսիսային Կորեայի կառավարությանը նյութական օգնություն, հովանավորություն կամ ֆինանսական, նյութական կամ տեխնոլոգիական աջակցություն, ապրանքներ կամ ծառայություններ տրամադրելու կամ աջակցելու համար»: Բացի այդ, Չասովնիկովին պատկանող կամ վերահսկվող «Զիլ-Մ» եւ «ՌԿ Բրիզ» ՍՊԸ-ները ներառվել են ցուցակում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ