News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը շարունակում է համագործակցել Ռուսաստանի հետ՝ Իրանի միջուկային գործարքը վերսկսելու հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ նշելով, որ Մոսկվան պետք է հասկանա, որ Ուկրաինայի հետ կապված պատժամիջոցները չպետք է ազդեն համաձայնագրի կատարման վրա, հայտնում է Reuters-ը։

Վաշինգտոնը պատժամիջոցներ չի կիրառի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մաս կազմող միջուկային նախագծերում Ռուսաստանի մասնակցության համար, երբ այն ամբողջությամբ իրականացվի, ասել է պաշտոնյան՝ անանունության պայմանով։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը Մոսկվայում իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո ասել է, որ ԱՄՆ ենթադրությունները, թե Մոսկվան արգելափակում է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը վերսկսելու ջանքերը, իրականությանը չեն համապատասխանում:

Լավրովն ասել է, որ Ռուսաստանը գրավոր երաշխիքներ է ստացել ԱՄՆ-ից, որ Ուկրաինայի պատճառով Մոսկվայի դեմ պատժամիջոցները չեն խանգարի համաձայնագրի շրջանակներում համագործակցությանը:

Պատասխանելով Լավրովի մեկնաբանությունների մասին հարցին՝ ԱՄՆ պաշտոնյան ասել է․ «Իհարկե, մենք պատժամիջոցներ չենք կիրառի ԳՀՀԾ-ի մաս կազմող միջուկային նախագծերին Ռուսաստանի մասնակցության համար»։

«Մենք չենք կարող Ռուսաստանին որեւէ երաշխիք տրամադրել եւ չենք մեկնաբանի Լավրովի հրապարակային հայտարարությունները»,- հավելել է պաշտոնյան։ «Միգուցե հիմա Մոսկվայի համար պարզ է, որ, ինչպես մենք հրապարակավ հայտարարել ենք, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կապված չեն ԳՀՀԾ-ի հետ եւ չպետք է որեւէ ազդեցություն ունենան դրա իրականացման վրա»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
Ամենաշատ