News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի տարածքում հրազենային վիրավորումով մահացած հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռուստամյանը բանակ էր զորակոչվել 2021 թվականի ամռանը, ծառայում էր Մեղրիում։

Նա ծնունդով Նոր կյանք գյուղից էր։ NEWS.am-ի հետ զրույցում Էդուարդի բարեկամներից մեկը պատմեց, որ Էդգարն ունի երկու քույր։ Էդուարդի ավագ եղբայրը տարիներ առաջ խեղդվել է լճում։

Նոր կյանքի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը մեզ հետ զրույցում Էդուարդին բնութագրեց որպես հանգիստ եւ օրինակելի տղա։

«Էդուարդը հիանալի, յուրահատուկ տղա էր։ Մեր դպրոցի լավագույն սաներից էր, գերազանցությամբ էր ավարտել դպրոցը։ Նա լավ երգում ու նկարում էր, շատ տաղանդավոր տղա էր»,- պատմեց Հարությունյանը։

Էդուարդը սովորում էր Երեւանի պետական բժշկական քոլեջում՝ որպես ատամնատեխնիկ։

«Էդուարդը երազում էր բժիշկ դառնալու մասին, բայց քույրը վերջերս ինձ ասում էր, որ նաեւ ծրագրավորման ոլորտի մասին էր մտածում»,- ասաց Կարինե Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N  զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:  

Եվս մեկ մահ. զորամասում հայտնաբերվել է 19-ամյա ժամկետային զինծառայողի դին

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ