News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եկեք ծափահարենք այն մարդկանց, որոնք Ստեփանակերտում խաղաղ հավաք են անցկացնում՝ մտահոգ լինելով իրենց ճակատագրով: Այս մասին ապրիլի 6-ին, Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Նրան տեղից հիշեցրին, որ Երեւանում եւս հանրահավաք է տեղի ունենում, ինչին նա արձագանքեց. «Այո, Հայաստանում էլ, եկեք ծափահարենք՝ մտահոգված Հայաստանի եւ Արցախի ճակատագրով: Սփյուռքին էլ ծափահարենք»:

Այնուհետեւ Արթուր Թովմասյանը անցավ իր ելույթին. «Իհարկե, լավ է, որ մենք միասին ենք, իհարկե, հայտարարության մեջ դա ընդգրկված է, բայց արդյոք եթե Հայաստանում եւ Արցախում այլ որակի իշխանություն լինի... հեշտը ԱԺ նախագահին փոխելն է: Եթե այլ որակ կա այստեղ, որն ավելի է մտահոգված Արցախով, խնդրեմ: Դուք բոլորդ իրավունք ունեք անվստահություն հայտնելու ԱԺ նախագահին:

Երբ ես ընդդիմություն էի, իհարկե, ընդդիմությունը միշտ պետք է մտածի, որ ինքն ավելի լավ որակ է, քան գործող իշխանությունը: Բայց այսօր այդ օրը չէ, այսօր ոչ մեկն աթոռից կառչած չէ: Երբ որ այս արտահերթ նիստը պետք է անեինք, ես մի քանի օր առաջ մտահոգված Բրյուսելի հանդիպումով, հանդիպումներ ունեցա Երեւանում պաշտոնատար անձանց հետ: Քիչ հետո առանց լրատվամիջոցների ես կասեմ՝ ում հետ եմ հանդիպել, ինչ եմ զրուցել:

Իհարկե, 5 կետերն ինձ հետ չեն քննարկել, որովհետեւ ես էլ ունեմ իմ 5 կետերը: Ես միշտ ասել եմ՝ Վրաստանն ու Ադրբեջանը մինչեւ հիմա սահմանազատում եւ սահմանագծում չեն արել: Աշխարհում շատ երկրներ կան, որոնք սահմանային վեճեր ունեն, նույնիսկ Չեխոսլովակիայում:

Բայց մեր թշնամին սա է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատի: Բայց ռուս-ուկրաինական պատերազմից հետո էլ ավելի դժվարացավ, որ Մինսկի խումբը  Արցախի խնդրով զբաղվի: Արցախի խնդիրը միակն է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան համարյա ունեն միեւնույն տեսակետը: Երկրորդ հակամարտությունը չկա, որ այդ գերտերությունները մոտավորապես նույն տեսակետն ունենան:

Մեր բոլորի երազանքն է տեսնել Արցախի անկախության օրը: Աշխարհի բոլոր պետություններին տարբեր ժամանակներում նամակ է գրված ԱԺ կողմից, որ ճանաչեն Արցախի Հանրապետությունը:

Ի՞նչ պետք է անենք մենք. Առաջին հերթին խպահպանել քաղաքական դուխը, ոգին, որը կա: Ամեն անգամ երբ Արցախի հանրապետությունը որեւէ պատվիրակություն ներկայացնում է հայաստան աշխարհից դուրս, անկախ մեր քաղաքական հայացքներից, մենք հպարտորեն պետք է ներկայացնենք մեր պետությունը»»,-հայտարարեց Արթուր Թովմասյանը:

Անդրադառնալով «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հայտարարություններին, նա ասաց. «Ինձ հարց են տալիս՝ ի՞նչ կարծիքի ես տիկին Հակոբյանի հայտարարությունների մասին: Ես ասում եմ՝ մտահոգված հայ կնոջ հայտարարություններ ու հարցազրույցներ են: Կան բաներ, որոնք ճիշտ են, կան բաներ, որոնց հետ համաձայն չեմ»:

Նշենք, որ նախօրեին Բրյուսել է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ տեղի է ունենալու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (ֆոտո)
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական…
Ադրբեջանն անամոթաբար խախտել է ՌԽԿ-ի հետ պայմանավորվածությունը․ Բաբայան
Անամոթաբար, շրջանցելով միջազգային իրավունքի բոլոր պայմանագրերը, նորմերն ու սկզբունքները․․․
Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ․ Պետդեպ
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ խնդրի լուծման եւ խաղաղության հասնելու բանալին կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունն է․․․
Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար
Գյուղում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, բայց այսօր բնակիչները չեն կարողանում խաղողի այգիների էտման աշխատանքները շարունակել...
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում. Այն կասեցվել է. Արցախի ՊՆ
Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ...
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները՝ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար. Հարությունյան
Մենք, այո, պատրաստ ենք բանակցությունների գնալ, բայց ոչ պարտադրանքի  կամ պահանջների ներկայացման պայմաններում...
Ամենաշատ