News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախում ավարտվել են «Լույս» հիմնադրամի կողմից իրականացվող՝ Ամարասի վանական համալիրի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները:

«Լույս» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ այս փուլով իրականացվել են ընդհանուր թվով 6 հիմնական ծավալներից ևս 3-ը՝ ավարտված ծավալների թիվը հասցնելով 4-ի, որը կազմում է ընդհանուր աշխատանքների մոտ 60%-ը: Մասնավորապես, մոնտաժվել են արտաքին ջրագծերը, իրականացվել են պատուհանների քարե բարավորների տաշումը և տեղադրումը, ինչպես նաև հատակների վերականգնումը, ջրագծի փոսորակները` կոյուղու խողովակների և դիտահորերի համար: Տանիքի ամբողջ մակերեսով իրականացվել են տանիքածածկի ջրամեկուսացման և կանաչ գորգի փռման աշխատանքները:

Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերին մեկնարկած՝ Ամարասի վերականգնման ծրագիրը բաղկացած է 3 փուլից և իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան:

Աշխատանքները վերահսկվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասնագիտացում ունեցող նախագծային կազմակերպության կողմից: Ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսվում է 2023թ. գարնանը:

Այս օրերին իրականացվում են երրորդ` ավարտական փուլի մեկնարկի համար անհրաժեշտ աշխատանքները, որոնք ներառում են վերջին 2 ծավալները:

Ծրագրի նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները համալիրի լիարժեք օգտագործման համար` նոր շունչ տալով հայ ժողովրդի համար կարևորագույն պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանին, որն այսօր կանգնած է Արցախի քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ