News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նոր Հարավային Ուելսում վերականգնել են խայտաբղետ փայտային գորտերի պոպուլյացիան, եւ 80 երկկենցաղ բաց է թողնվել վայրի բնություն: Այս տեսակը գրեթե անհետացել էր 2019-20 թվականների անտառային հրդեհներից հետո: Երեք հարյուր երկկենցաղներից միայն տասը փրկվեցին բնական աղետից, գրում է The Guardian-ը։

«Գորտերի վերադարձը վայրի բնություն, չնայած բոլոր անհաջողություններին, որոնց այս տեսակը բախվել է, հիշեցում է բնության պահպանության ոլորտում լավատես մնալու անհրաժեշտության մասին»,- հայտարարել է Շրջակա միջավայրի նախարար Ջեյմս Գրիֆինը:

Բծավոր փայտային գորտերի գոյատեւման համար պայքարը սկսվել էր դեռեւս 2001 թվականին, երբ դրանց պոպուլյացիան տուժել էր մահացու համավարակից։

Այս երկկենցաղները չափազանց կարեւոր են գետային էկոհամակարգերի առողջության համար Նոր Հարավային Ուելսի բարձրլեռնային գոտում: Շատ առուներում այս երկկենցաղները գորտերի միակ տեսակն են: Այն կարեւոր դեր է խաղում սննդային շղթայում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ