News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փիլոյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը։

Նա նշեց, որ Փիլոյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն մակագրվել է, սակայն իրենք առայժմ չեն ծանուցվել։

Փաստաբանը քրեական գործի վերաբերյալ այլ մեկնաբանություն տալ չցանկացավ։

Նշենք, որ  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, Փիլոյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու եւ այլ չարաշահումների վերաբերյալ: Քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերը նշված ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաեւ ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Պարզվել է, որ ԱԻ նախարար Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը)։ Քննիչի որոշմամբ նա երեկ՝ մարտի 30-ին ձերբակալվել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն ընդգծել է այն ջանքերը, որ Ռուսիո Կիրիլ Պատրիարքը ներդրել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Մուրմանսկի նահանգապետին...
Գարեգին Բ-ն նոր նշանակումեր է արել
Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը սույն թվականի ապրիլի 1-ից ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում...
Գարեգին Բ-ն ընդունել է Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի նախագահին
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկրների և ժողովուրդների առջև ծառացած մարտահրավերներին, տարածաշրջանում առկա անվտանգային...
Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել․ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը դատապարտել է հարձակումը
Հատկապես, երբ այսօր իշխանությունների կողմից անվերահսկելի են այդ…
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը
Դրամաշնորհային ծրագիրը, որով ձեռք են բերվելու անհրաժեշտ սարքավորումները, կյանքի է կոչվելու Հայ Բարեգործական…
Կաթողիկոսը Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ քննարկել է նաեւ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Անդրադարձ կատարվելով Իրաքի հայ համայնքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ վերջինս եւս իր կարեւոր նպաստն է բերում հայ-իրաքյան հարաբերությունների խորացման գործում․․․
Ամենաշատ