News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ոստիկանները փորձում են անօրեն  մուտք գործել Դաշնակցության Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոն (Գյուլբենկյան 38)։ Շտապում ենք այնտեղ։ Մեր կենտրոնն ու երիտասարդներին պաշտպանելու։ Առանց նիկոլ Հայաստան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Տասնյակ մեր հայրենակիցներ, կուսակցական ընկերներ արագ շարժվել են ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոն: Մեր երիտասարդներից մի քնիսին տարել են ոստիկանություն, մեր փաստաբանները, պատգամավոր ընկերները շտապում են այյնտեղ»,-նշել է նա:

Իր հերթին «Հայաստան» խմբայկցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ-ական երիտասարդները իրազեկման ակցիա են իրականացրել Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում, որից հետո մտել են այդ տարածքում գտնվողն ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոն. «Հետո մի քանի տասնյակ ոստիկաններ, այդ թվում կարմիրբերետավորներ, շրջափակեցին շենքը, ըստ էության, պատանդ վերցրեցին շենքում գտնվող երիտասարդներին՝ տպավորություն ստեղծելով, որ ցանկանում են ներխուժել շենք: Հետո երբ այստեղ մարդիկ շատացան, նրանք հետ քաշվեցին եւ շենքից դուրս եկող երեքին առեւանգեցին ու տարան Ոստիկանության Արաբկիրի բաժին: Փաստորեն դարանակալել էին եւ սպասում էին, թե երիտասարդները երբ դուրս կգան, որ առեւանգեն ու տանեն ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Այս պահին ոստիկանության ուժեր տարածքում չենք տեսնում»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, երեկոյան ժամը 19.30-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ