News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հայտարարեց, որ ոստիկանները թիրախային են հարձակվել Լևոն Քոչարյանի վրա և նրան բերման ենթարկել։

«Իմ երկու օգնականին էլ են բերման ենթարկել։ Մենք պարզապես քայլում էինք, դրանից առաջ վերևում փողոց էինք փակել (Քոչար-Փափազյան խաչմերում), մի ժամից ավելի փակ պահեցինք, ոստիկանները չեկան։ Իրենք հատուկ եկան մի քանի հոգու տանելու, չեն զգուշացրել, թե մայթով քայլեք։ Պարզապես իջան, գտան ու վազեցին դեպի Լևոն Քոչարյանը։ Ովքեր փորձեցին իրենց պահել, նրանց էլ տարան», - ասաց Վահե Հակոբյանը։

Հիշեցնենք՝ ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն։

«Մեր պայքարը շարունակվում է». Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին Լեւոն Քոչարյանին

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ