News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը քննարկում է Արեւելյան Եվրոպայի՝ դեպի ծով ելք չունեցող երկրներին նավթային ենթակառուցվածքի արդիականացման համար լրացուցիչ միջոցների տրամադրման հնարավորությունը, որպեսզի համոզի դրանց համաձայնել ռուսական նավթի էմբարգոյին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ աղբյուրը:

Միջոցառումները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ավելի լայն փաթեթի մասն են, սակայն իրավական տեքստի ընդունման համար ներդրումների չափի վերաբերյալ համաձայնություն է անհրաժեշտ, ասել է աղբյուրը՝ հավելելով, որ եւս մի խոչընդոտ է Կիպրոսի մտահոգությունը ռուսաստանցիներին գույքի վաճառքի առաջարկվող արգելքի կապակցությամբ:

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների փաթեթի նոր տարբերակը, որն այժմ մշակման փուլում է, ամենայն հավանականությամբ կվերացնի ռուսական նավթ տեղափոխող ԵՄ լցանավերի արգելքը Հունաստանի, Կիպրոսի եւ Մալթայի ճնշումից հետո, ասել է աղբյուրը:

Սակայն ԵՄ ընկերություններին կարգելվի ապահովագրական եւ այլ ֆինանսական ծառայություններ առաջարկել ամբողջ աշխարհում ռուսական նավթի տեղափոխման համար, հավելել է աղբյուրը՝ նշելով, որ այս պահին նախնական առաջարկն անփոփոխ կմնա։

Մինչդեռ ԵՄ երկրներից շատերը պետք է մինչեւ տարեվերջ ամբողջությամբ իրականացնեն ռուսական նավթի էմբարգոն, Հունգարիան, որը նոր պատժամիջոցների փաթեթի ամենաակտիվ քննադատներից մեկն է, արդեն ազատվել է մինչեւ 2024 թվականի վերջը, ինչպես եւ Սլովակիան ու Հունգարիան, իսկ Չեխիան՝ մինչեւ 2024-ի կեսերը։  Այս երեք երկրները ԵՄ միակ արեւելյան երկրներն են, որոնք դեպի ծով ելք չունեն, եւ ուստի ռուսական նավթի արգելքի պատճառով ավելի ծանր տնտեսական հետեւանքներ են կրում:

ԵՄ պաշտոնյաներն ասում են, որ իրենց մտահոգություններն օրինական են եւ այժմ դիտարկում են նախատեսվածից ավելի շատ ծախսելու հնարավորությունը խողովակաշարերի արդիականացման եւ ընդլայնման վրա, որոնցով նավթ կմատակարարվի ԵՄ մյուս երկրներից:

ԵՄ-ն 7.2 միլիարդ եվրո է պահում Հունգարիայի համար ԵՄ միջոցներից COVID-ից հետո վերականգնման համար՝ օրենքի գերակայության հետ կապված մտահոգությունների պատճառով, եւ դիվանագետները հայտարարել են, որ Բուդապեշտը կարող է փորձել կապել նավթի էմբարգոյի բանակցություններն արգելափակված միջոցների վճարման հետ:

Մերժելով դա՝ աղբյուրը նշել է, որ խողովակաշարերի մեջ ներդրումների համար  լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի, եւ դեռ քննարկվում է՝ արդյո՞ք այդ գումարները կարող են օգտագործվել նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրներում նավթավերամշակման գործարանների արդիականացման համար, որոնցից շատերն այժմ կարող են միայն ռուսական նավթ վերամշակել:

Մյուս բաց հարցը վերաբերում էր Կիպրոսին, որտեղ շատ ռուսներ ներդրումներ են կատարել անշարժ գույքի մեջ, ինչը ԵՄ-ն ցանկանում է արգելել նոր առաջարկներով։ Աղբյուրի համաձայն՝ բանակցություններ են ընթանում իրավական հարցերի շուրջ, որոնք թույլ կտային փոխզիջում գտնել այս հարցում։

Ռուսական նավթ տեղափոխող լցանավերի ապահովագրության եւ այլ ֆինանսական ծառայությունների արգքելքը պոտենցիալ խոշոր խոչընդոտ է համարվում ռուսական նավթի՝ Չինաստան արտահանման համար, սակայն պարզ չէ, թե որքան արդյունավետ այն կլինի:

«Պատժամիջոցների պակաս խիստ արձանագրություններով երկրները կարող են հնարավորություն ունենալ ռուսական նավթ ներմուծել՝ օգտագործելով բեռնափոխադրումներն իրենց սեփական դրոշի ներքո եւ իրենց սեփական ազգային ապահովագրական պայմանավորվածությունները»,- ասել է Marsh ապահովագրական ընկերության ծովային բեռնափոխադրումների բաժնի ղեկավար Մարկուս Բեյքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ