News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Իրավապահ համակարգի այս գործողությունները հանդիսանում են իրավական հետապնդում եւ ուղղված են լռեցնելու ազատ խոսքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ դասախոս, «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Այն մասնավորապես ուղղված է Ավետիք Չալաբյանի դեմ, որը վերջին շրջանում հատկապես ակտիվ ելույթներ էր ունենում եւ թիրախավորված քննադատում էր գործող իշխանությունների քաղաքականությունը, կենսագործությունության բոլոր ոլորտներում, հատկապես անվտանգային։ Սա է մեր ընդհանուր դիրքորոշումը»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի բնակարանում մայիսի 12-ի երեկոյան խուզարկություն էր կատարվել, ինչից հետո նրան ոստիկանները տարել են Արաբկիրի բաժանմունք։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ֆինանսապես շահագրգռելու կասկածանքով։

Ավետիք Չալաբյանն այսօր՝ մայիսի 14-ին, կալանավորվեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ