News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին մայիսի 16-18-ն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, հաղորդում է Новости-Грузия-ն՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին:

Դարչիաշվիլին հանդիպումներ կանցկացնի ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հետ, որոնք հանդիպում են Բրյուսելում արտաքին հարցերով ԵՄ խորհրդի շրջանակում:  

Քննարկվելու են մի շարք հարցեր՝ կապված Վրաստանի եվրաինտեգրման եւ Վրաստանի կողմից ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հետ:  

Վրաստանը եւ Մոլդովան ԵՄ անդամակցության հայտ են ներկայացրել մարտի 3-ին՝ հաջորդելով Ուկրաինային: Երեք երկիրն արդեն անցել են առաջին պարտադիր գործընթացը՝ պատասխանել են ծավալուն հարցաշարին, որը պարտադիր է թեկնածու երկրի կարգավիճակ սանալու համար: Ներկա պահին Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է մի քանի հազար հարցի պատասխանները:

Եվրահանձնաժողովը հստակ ժամկետներ չունի, որի շրջանակում պարտավոր է եզրակացություն ներկայացնել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ