News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շորթողների հանցախումբը, որը ներթափանցել է Կոստա Ռիկայի որոշ կառավարական համակարգչային համակարգեր, սպառնում է տապալել կառավարությունը, հայտնում է AP-ն։

Conti հանցախումբը հարձակվել է Կոստա Ռիկայի վրա ապրիլին՝ մուտք ունենալով ֆինանսների նախարարության մի քանի կարեւոր ոլորտներ, որոնցից են մաքսայինն ու հարկայինը: Տուժել են նաեւ այլ պետական համակարգեր, մեկ ամիս անց դրանցից ոչ բոլորն են լիարժեք գործում։

Նախագահ Ռոդրիգո Չավեսն անցած շաբաթ երդմնակալության արարողությունից հետո արտակարգ դրություն է հայտարարել հարձակման պատճառով: ԱՄՆ Պետդեպարտամենտը 10 միլիոն դոլար պարգեւ է առաջարկել այն տեղեկատվության համար, որը կօգնի բացահայտել կամ հայտնաբերել Conti-ի առաջնորդներին:

Հանցախումբը նաեւ հայտարարել է, որ փրկագնի պահանջը բարձրացնում է մինչեւ 20 միլիոն դոլար՝ կոչ անելով Կոստա Ռիկայի բնակիչներին ճնշում գործադրել կառավարության վրա, որպեսզի նա վճարի։

Հանցագործները ծածկագրել ենկառավարության տվյալները, եւ շաբաթ օրը հայտարարել են, որ եթե փրկագինը չվճարվի մեկ շաբաթվա ընթացքում, ապա կջնջի գաղտնազերծման բանալիները:

Անցյալ շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ Conti խումբը պատասխանատու է վերջին երկու տարվա ընթացքում շորթման ծրագրերի հարյուրավոր միջադեպերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ