News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան պատրաստ է աջակցել Ֆինլանդիային եւ Շվեդիային ՆԱՏՕ-ին միանալու որոշման մեջ՝ քաղաքականապես եւ ընդլայնված ռազմական համագործակցության միջոցով, ինչպես նաեւ պաշտպանել երկիրը ցանկացած սպառնալիքից կամ ագրեսիայից: Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը։

«Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու ինքնիշխան որոշում են կայացրել: Այս որոշումները հիմնված են ժողովրդավարական գործընթացների վրա՝ իրենց անվտանգության միջավայրում փոփոխությունների համապարփակ վերանայումից հետո:

Ֆրանսիայի նախագահը ողջունում եւ աջակցում է այս որոշումները, որոնք բխում են երկու շատ մտերիմ եվրոպացի գործընկերներից, որոնք կիսում եւ պաշտպանում են մեզ հետ ժողովրդավարության, անձի ազատության եւ օրենքի գերակայության սկզբունքները։ Իրենց հզոր պաշտպանական կարողությունների շնորհիվ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբարձրացնի Բալթիկ ծովի տարածաշրջանի, ինչպես նաեւ ամբողջ Եվրոպայի եւ Եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

Ով էլ փորձի ստուգել եվրոպական համերաշխությունը՝ սպառնալով կամ հարձակվելով ինքնիշխանության վրա ցանկացած միջոցներով, պետք է վստահ լինի, որ Ֆրանսիան ուս ուսի տված կկանգնի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ։ Ֆրանսիան վերահաստատում է իր հանձնառությունն ու համերաշխությունը՝ համաձայն Եվրամիության մասին պայմանագրի 42.7-րդ հոդվածի, եւ պատրաստ է ընդլայնել անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցությունը երկու գործընկերների հետ, այդ թվում՝ բարձր մակարդակի քաղաքական խորհրդակցությունների եւ ռազմական համագործակցության ընդլայնման միջոցով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ