News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը ԲՀԿ-ի` խորհրդարան չանցնելուց հետո պասիվացել էր, դուրս էր եկել քաղաքական դաշտից։ Նաեւ չէր իրականացնում Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները, ասում էին` հանգստանում է։ Երեկ տեղեկացանք, որ մի քանի օր է՝ նա վերադարձել է եւ դարձյալ ստանձնել Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները, «նստավայրն» էլ «կանյաչնիում» է։

Տոնոյանը հաստատեց տեղեկությունը․ «Ի սկզբանե «վերադառնալ» ձեւակերպումը մի քիչ սխալ է, որովհետեւ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված՝ միառժամանակ իմ գործառույթները չեմ իրականացրել, հիմա իրականացնում եմ»։ Ընտրություններից հետո լուրեր կային, թե խնդիրներ եք ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, ճի՞շտ է։ Տոնոյանն ասաց․ «Չէ, չէ, բացարձակ որեւէ խնդիր չկա, տարբեր տեսակի խոսակցություններ էին կապում «Կենտրոն» հեռուստաընկերության հետ կապված, «Կենտրոնում» ես չեմ աշխատում 2017-ից, երբ դարձել էի պատգամավոր: Որեւէ իրական հիմք չունեին այդ խոսակցությունները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի դպրոցում դասադուլ է. Կիրանցի գյուղապետ
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել (թարմացվող, ֆոտո)
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
Ամենաշատ