News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում վարորդներից մեկը մեքենան վարել է անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարարի վրա:

«Էդ ի՞նչ ես անում, այ տղա: կայնի, հլա»,-բացականչում է ցուցարարներից մեկը եւ հնչում են վարորդի հասցեին հայհոյանքներ: 

Իսկ երբ վարորդին հաջողվում է առաջանալով դուրս պրծնել, ցուցարարներից մեկը հետեւից բղավում է. «Թող սիկտիր եղնի, դավայ, թուրք»:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ