News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը


Եթե աշխատանքային օրվանից հետո նկատվող ցուցարարների թիվը լինի առավոտյան, ապա իշխանությունների հեռանալու հարցը կլուծվի մի քանի օրում։ Այս մասին մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա աննախադեպ անվանեց ընդդիմության ներկայիս պայքարը, քանի որ 20 օր անընդմեջ ակցիաները շարունակվում են, ցուցարարների թիվն օրեցօր ավելանում է։

«Երկրում հաստատվել է երկիշխանություն, որը ինչ-որ պահի վերածվելու է ժողովրդի իշխանության։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ոստիկանությունը որքան կարող է պահել Փաշինյանին»,- հավելեց Սաղաթելյանը։

Փոխխոսնակն ընդունեց, որ հեշտ չի լինելու՝ հաշվի առնելով, որ իշխանությունները դժվարությամբ կհրաժարվեն իրենց աթոռներից։ «Սակայն նրանք ընտրություն չպետք է ունենան, սա է բոլոր գործողությունների իմաստը։ Պետք է հասնենք նրան, որ ոստիկանությունը չկարողանա կանգնեցնել ժողովրդի մղումը։ Ակնհայտ է դառնում, որ ոստիկանական ուժերը չեն բավարարում»,- հավելեց նա։

Իշխան Սաղաթելյանի գնահատմամբ՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու եւ այլ բաների մասին խոսելով՝ իշխանությունները փորձում են քաղաքական ճնշում գործադրել։ «Մենք դրան հումորով ենք վերաբերվում։ Այս պաշտոններն իրենց համար կյանքի նպատակ են, բայց մենք ունենք ավելի կարեւոր մանդատ՝ ժողովրդի շահերը սպասարկելու մանդատ»,- եզրափակեց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ