News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միավորված ազգերի կազմակերպությունը զգալիորեն նվազեցրել է այս տարվա համաշխարհային աճի իր կանխատեսումը 4 տոկոսից մինչեւ 3.1 տոկոս՝ ասելով, որ Ուկրաինայում պատերազմը խթանել է պարենի եւ ապրանքների համաշխարհային գները եւ սաստկացրել է գնաճային ճնշումները՝ խաթարելով փխրուն վերականգնումը COVID-19 համավարակից հետո:

ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտի կողմից պատրաստված 2022 թ. կեսերի հեռանկարում ասվում է, որ աճի հեռանկարների վատթարացումը լայն հիմքեր ունի, այդ թվում՝ աշխարհի խոշորագույն տնտեսություններում՝ Միացյալ Նահանգներ, Չինաստան եւ, ամենակարեւորը, Եվրամիություն եւ շատ այլ զարգացած եւ զարգացող երկրներ:

Համաշխարհային տնտեսական իրավիճակի եւ հեռանկարների զեկույցը նաեւ նախազգուշացնում է, որ 3.1 տոկոսի ներկայիս կանխատեսումն «անկման զգալի ռիսկերի է բախվել՝ Ուկրաինայում պատերազմի հետագա սրման եւ համավարակի հնարավոր նոր ալիքների պատճառով»։

«Այդ անկումը եւ Ուկրաինայում պատերազմը, որը պարենամթերքի եւ պարարտանյութերի գների կտրուկ աճի է հանգեցրել, հատկապես ծանր հարված կհասցնի զարգացող երկրներին՝ սրելով պարենային անապահովությունը եւ ավելացնելով աղքատությունը», - ասվում է զեկույցում։

ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ 2022 թ. համաշխարհային գնաճը կբարձրանա մինչեւ 6.7 տոկոս, ինչը կրկնակի գերազանցում է 2.9 տոկոս միջին ցուցանիշը 2010-2020 թթ. սննդամթերքի եւ էներգիայի գների կտրուկ աճի ֆոնին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ «Ուկրաինայում պատերազմն իր բոլոր առումներով ճգնաժամ է հրահրում, որը նաեւ քայքայում է համաշխարհային էներգետիկ շուկաները, ոչնչացնում ֆինանսական համակարգերը եւ սրում զարգացող աշխարհի ծայրահեղ խոցելիությունը»:

Նա «արագ եւ վճռական գործողությունների» կոչ է արել՝ սննդամթերքի եւ էներգիայի կայուն հոսքը դեպի բաց շուկաներ ապահովելու համար՝ հայտարարելով, որ դրա համար արտահանման սահմանափակումների վերացում, ավելցուկների ու պաշարների՝ կարիքավոր երկրներին փոխանցում եւ պարենային ապրանքների գների աճի խնդրի լուծում է պահանջում՝ «շուկայի անկայունությունը հանգստացնելու համար»: 

26 էջանոց զեկույցում ասվում է, որ Ուկրաինայի պատերազմը մեծ վնաս է հասցնում ոչ միայն Ռուսաստանի տնտեսությանը, այլեւ Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի հարեւանների տնտեսություններին:

Սպասվում է, որ Եվրամիության տնտեսությունը, որը 2020-ին ներմուծել է էներգիայի սպառման 57.5 տոկոսը եւ ամենաշատն է տուժել Ռուսաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումների հետ կապված խափանումներից, այս տարի կաճի ընդամենը 2.7 տոկոսով՝ հունվարի կանխատեսման 3.9 տոկոսի համեմատ։

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը կաճի 2.6 տոկոսով 2022-ին եւ 1.8 տոկոսով 2023-ին, ինչը զգալի նվազում է հունվարի կանխատեսման համեմատ, ասվում է զեկույցում, որում նշվում է մշտական ​​բարձր գնաճը, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից դրամավարկային քաղաքականության ագրեսիվ խստացումը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Չինաստանի տնտեսությունն այս տարի կաճի 4.5 տոկոսով՝ 2021 թվականին 8.1 տոկոսի համեմատ:

«Արդյունքում տնտեսական ակտիվության դանդաղումը մատակարարման շղթաների տեւական խափանումների է հանգեցրել՝ բացասաբար ազդելով մյուս զարգացող երկրների վրա առեւտրային ուղիների միջոցով,- ասվում է զեկույցում:- Բացի այդ, ապրանքների գների աճը նպաստել է արտադրական ծախսերի բարձրացմանը տարածաշրջանում, ինչը բացասաբար է ազդել արտահանման վրա»։

Զարգացող երկրների տնտեսությունը, ըստ կանխատեսումների, այս տարի կաճի 4.1 տոկոսով՝ 2021 թվականի 6.7 տոկոսի համեմատ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ