News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վաղը՝ մայիսի 19–ին, շարունակվելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները։ Այս մասին այսօր՝ մայիսի 18–ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին՝ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այլ տարբերակ չկա, մենք մեր քայլերով, գործողություններով պետք է մեր  թիվն ավելացնենք, ծավալը մեծացնենք, եւ հասնենք մեր առաջ դրած նպատակին։ Առավոտյան ամբողջ կազմով միացեք բողոքի ու անհնազանդության ակցիաներին»,– կոչ արեց Իշխան Սաղաթելյանը։

Վաղը, ժամը 8։00–ից անհնազանդության ակցիաները մեկնարկելու են  Գարեգին Նժդեհի հրապարակի մոտից, Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցուց, Ավանի «Հարսնաքարի» մոտից, Նոր Նորք «Մեգա մոլի» դիմաց, Սասունցի Դավիթ արձանի մոտից, Հանրապետական հիվանդանոցի այգուց, Լենինգրադյան–Սեբաստիա խաչմերուկից եւ Ֆրանսիայի հրապարակից։

Վաղը, ժամը՝ 19։00–ին տեղի կունենա հանրահավաք։  Այսօրվա հանրահավաքն ավարտվեց։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ