News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը


ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ֆորումին պատմեց, թե ինչպես են իր հետեւից սուլել փողոցում։

Ինչպես արդեն տեղեկացվել էր, Երեւանում տեղի է ունեցել «Հայկական ժողովրդավարության ֆորումը», որին հայկական մամուլին թույլ չտվեցին ներկա գտնվել, բացառությամբ, իհարկե, իշխանամետ ԶԼՄ-ների:

Անդրեասյանը ֆորումի մասնակիցներին պատմեց, որ ֆորումին ոտքով էր եկել (չնայած Արդարադատության նախարարությունը գտնվում է քաղաքի մյուս ծայրին)։ «Մի քանի հարյուր մարդ (այդպես Անդրեասյանը գնահատեց բողոքի ակցիայի մասնակիցների թիվը) բողոքի ակցիա էին անցկացնում։ Հետեւիցս սուլեցին, քննադատեցին, ոմանք նույնիսկ հայհոյանքներ հնչեցրին։ Ես ժպտացի նրանց, ողջունեցի եւ առողջություն ու բարեկեցություն մաղթեցի։ Եվ կարծում եմ, որ, որպես կառավարություն, երեկ, այսօր եւ վաղը մենք այսպես ենք կյանքի կոչելու ժողովրդավարությունը Հայաստանում»,- ասաց Անդրեասյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ