News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Վարդգես Պետրոսյանի անվան Երեւանի թիվ 51 հիմնական դպրոցի բեմում «Իմ չքնաղ լեդի» ներկայացումն էր՝ 9-րդ դասարանցիների մեկնաբանությամբ: Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն» հայտնի պիեսի հիմա վրա ստեղծված այս գործն աշակերտները խաղացին անգլերենով՝ ցուցադրելով իրենց բեմական ողջ հմայքն ու հմտությունները: Ներկայացման մտահաղացման ու բեմադրության հեղինակը դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ջեմմա Մարտիրոսյանն է, որն աշակերտներից ոչ պակաս հուզված սպասում էր նրանց առաջին բեմելուն: Նրա խոսքով՝ քննական շրջանին ընդառաջ առավել, քան դժվար էր նման մեծածավալ աշխատանքի ստանձնումը, բայց սաներին, բարեբախտաբար, հաջողվել էր համատեղել արվեստն ու ուսումը:

Դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը վստահ է՝ Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն» պիեսն իր արդիականությունը չի կորցրել, նույնիսկ, մեր օրերում. ըստ նրա՝ աշակերտները խաղի ընթացքում ոչ միայն ձեռք են բերել բեմական հմտություններ, այլեւ՝ քաղել կյանքի նոր դասեր:

«Աշխարհում չկա որեւէ թատերական բեմ, որտեղ այս պիեսը չդրվի, քանի որ այն հայտնվելուց ի վեր մինչ այսօր հուզել եւ ոգեշնչել է հանդիսատեսին. սա պատմություն է ինքդ քեզ հաղթահարելու, ավելի լավը դառնալու մասին»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց նա:

Անգլերեն երկխոսություններ, երգ, պար, նվագ, բեմական դեկորներ, իսկ յուրաքանչյուր տեսարանի ավարտին՝ զգեստափոխություն. դպրոցական բեմադրությունը ոչնչով չէր զիջում պրոֆեսիոնալ թատրոնին, եւ որքան էլ դժվար է հավատալ՝ աշակերտներից յուրաքանչյուրն իրեն առաջին անգամ էր փորձում ներկայացման մեջ: Դպրոցում, սակայն, ներկայացումները հաճախակի բնույթ են կրում, եւ այս հաճելի ավանդույթը տիկին Ղասաբօղլյանի խոսքով՝ շարունակական է լինելու, քանի որ նման կերպ աշակերտները ձեռք են բերում կյանքի հմտություններ եւ հնարավորություն ստանում ցուցադրելու տարիների ընթացքում դպրոցում ձեռք բերած գիտելիքները:

Ներկայացման մանրամասներն ավելի պատկերավոր՝ մեր ռեպորտաժում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ