News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն կկարողանա «պայմանավորվել եւ ընդունել Ֆինլանդիային ու Շվեդիային որպես մեր դաշինքի լիիրավ անդամներ»։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Սթոլթենբերգն ընդունել է Թուրքիայի «անհանգստությունը» պաշտպանական դաշինքին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերի վերաբերյալ։

Թուրքիային անվանելով «կարեւոր դաշնակից», որը «առանցքային դեր է խաղացել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում», Սթոլթենբերգն ասել է, որ Թուրքիան ունի «ռազմավարական աշխարհագրական դիրք», որը «կարեւոր է ողջ դաշինքի համար»։ «ՆԱՏՕ-ի ոչ մի այլ դաշնակից չի ենթարկվել ավելի շատ ահաբեկչական հարձակումների, քան Թուրքիան, եւ ՆԱՏՕ-ի ոչ մի դաշնակից ավելի շատ փախստականներ չի պահում, քան Թուրքիան»: «Մենք պետք է դեպի առաջ ճանապարհ գտնենք»,- ասել է նա՝ հավելելով. «Վստահ եմ, որ մենք կանենք դա, ինչպես բազմիցս արել ենք ՆԱՏՕ-ում, որպեսզի գտնենք այդ հարցերը լուծելու ճանապարհը։

Մենք պետք է համոզվենք, որ հաշվի կառնենք նաեւ որոշ մտահոգություններ, որոնք Ֆինլանդիան եւ Շվեդիան արտահայտել են այս միջանկյալ ժամանակաշրջանի վերաբերյալ: Ես լավ գիտեմ Ֆինլանդիան եւ Շվեդիան, նրանք կնպաստեն մեր հավաքական պաշտպանությանը, մեր ընդհանուր անվտանգությանը։ Սա առանձնահատուկ նշանակություն կունենա Բալթյան տարածաշրջանի համար»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ