News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը


Մենք չենք կարող խոսել օրինական դատարանի առկայության վերաբերյալ, որովհետեւ գոյություն ունի այն իրողությունը, որ մակագրման համակարգիչը վերականգնվել է, քրեական գործերի բաշխումը եւ մակագրությունն իրականացվում է էլեկտրոնային ձեւով, սակայն այս գործը մակագրվում է ձեռքով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի կողմից Հովսեփյանի գործով ներկայացրած վերաքննիչ բողոքը ձեռքով վերամակագրելուն։

«Հասկանալի է՝ ինչու է վերամակագրվել Ռուբիկ Մխիթարյանին, որովհետեւ տվյալ պարագայում Արշակ Վարդանյանն ունենալով դրական համբավ, եւ բնականաբար, իշխանությունը  ակնկալելով Աղվան Հովսեփյանի գործով մի այնպիսի որոշում, այսինքն՝ անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը, իսկ Արշակ Վարդանյանն այն դատավորն է, որը օբյեկտիվ հիմքերի առկայության պարագայում իշխանության այդ ցանկությունը չկատարող դատավոր էր։ Իշխանությունները եւ Բարձրագույն դատական խորհուրդը հոգեվարքի մեջ են ընկել, իմանալով, որ տվյալ գործը մակագրվել է Արշակ Վարդանյանին եւ բոլոր միջոցները ձեռնարկել են, որ քննի այդ բողոքը մի այնպիսի դատավոր, որը միշտ պատրաստ է իրենց կամքը կատարել։ Այստեղ օրենքի մասին խոսելը միամտություն է»,- նշեց Ալեքսանյանը։

Հովսեփյանի մյուս փաստաբան Երեմ Սարգսյանի տեղեկություններով էլ՝ ինչ–որ որոշումներ են դրվելու այս գործընթացի հիմքում, որպեսզի կարողանան առերեւույթ օրինական տեսք տալ.

«Պարզ է՝ իրենց համար անընդունելի տարբերակ է, եւ եթե չեմ սխալվում ինչ–որ ապօրինություն են մշակել, ինչ–որ որոշում են կայացրել, որ կարողանան դրա հիմքով նաեւ այս դատական ակտերը կարողանան էդ դատավորներին տալ։ Այսինքն՝ կոնկրետ անձանց գործերից կախված իրենք կարողանում են տեղում որոշումներ կայացնել, եւ այդ որոշումները հարմարացնել իրենց նեղ անձնական շահերին, ինչն այս պահին կարծես թե արել են։ Իհարկե, մենք նոր ենք այս ամենի մասին տեղեկացել, նյութեր են փորձում ձեռք բերել եւ դրանից հետո կմտածեք հաջորդ քայլերը, բայց մի բան հստակ է, որ ամեն ինչ անում են ապօրինաբար եւ այդ ապօրինությունները ֆիքսվում են։ Իհարկե այս փուլում մենք ունենք այն վիճակը, որ բոլոր պետական մարմինները կարծես թե փոխհամաձայնեցված լռում են ապօրինությունների դեմ»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ փաստաբանները ԲԴԽ դիմեն՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով, Երեմ Սարգսյանն ասաց. «ԲԴԽ–ից էլ սկսում է այս ամեն ինչը, ըստ էության, անում են Տիգրան Սահակյանի եւ նրա նման դատարանների նախագահների միջոցով։ Գուցե եւ ձեւի համար դիմենք, որպեսզի ցույց տանք պրոցեսը, որ արձանագրվի, բայց եթե խոսում ենք այն մասին, թե դա արդյունք կտա, պարզ է, որ չէ, որովհետեւ ԲԴԽ–ն իր կազմով այլեւս չի սպասարկում արդարադատությունը, դատական համակարգի կայունացումը, ինչքան կարողանում քանդում են»։

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ