News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպական Միության ջանքերն՝ ուղղված ռուսական նավթի ներկրման էմբարգո սահմանելուն, նոր խոչընդոտների են բախվել: Հունգարիայի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ չեն աջակցի այդ նախագծին եւ խորհուրդ են տվել այդ հարցը հանել ԵՄ առաջնորդների՝ հաջորդ շաբաթ կայանալիք գագաթաժողովի օրակարգից, փոխանցում է Associated Press-ը:

Արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն չորեքշաբթի հայտարարել է, որ Հունգարիան չի քվեարկի նավթի էմբարգոյի քվեարկության ժամանակ, «քանի դեռ այն անհնարին է դարձնում Հունգարիայի էներգամատակարարումը»:

Նա մեղադրել է ԵՄ գործադիր իշխանություններին ծրագրի առաջախաղացման մեջ՝ առանց Հունգարիայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու, որն իր բնական գազի 85 տոկոսը եւ նավթի ավելի քան 60 տոկոսը ստանում է Ռուսաստանից:

«Այդ խնդիրն ստեղծվել է Եվրահանձնաժողովի կողմից, այդ իսկ պատճառով լուծումը եւս պետք է առաջարկվի Եվրահանձնաժողովի կողմից»,- Սիյարտոն:

ԵՄ-ն ավելի վաղ բացառություն էր առաջարկել երկրներին, որոնք ելք չունեն դեպի ծով, ինչպիսին են Հունգարիան, Սլովակիան եւ Չեխիան, որոնք հատկապես կախված են ռուսական նավթից՝ վերջիններիս առավել երկարատեւ ժամկետ տրամադրելով աստիճանական հրաժարականի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ