News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 25-ին Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ Նարպեյ Տեր Մկրտչյանի ուղեկցությամբ Ազգային առաջնորդարանում հանդիպել է Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանի հետ։

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին Ազգային վարչության ատենապետ Րաֆֆի Սիսլյանը, փոխատենապետ , նախկին նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանը։

Գերաշնորհ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը Լիբանանի գաղութի հոգևոր, կրթական, ընկերային և միութենական կյանքին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ է հաղորդել։

Արցախյան պատվիրակությունը որոշ մանրամասներ է ներկայացրել ներարցախյան իրավիճակի մասին։

Հանդիպումը լավագույն առիթ էր՝ քննարկելու Հայաստան- Արցախ- լիբանանահայություն փոխգործակցության հնարավորությունները, որոնք, ի հեճուկս հայ ժողովրդի առջև ծառացած համընդհանուր  վտանգների, պետք է ավելի զարգանան՝ ի նպաստ մեր ժողովրդի վերելքի և ինքնության պահպանման։

Ներկաները ընդգծել են, որ Արցախ- Լիբանան փոխադարձ համագործակցությունն ու փոխօգնությունը փաստում են, որ ազգովի միակամ ենք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ