News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
409.64
EUR
433.52
RUB
7.69
Տեսնել լրահոսը


Բարձրագույն դատական խորհրդի շենքում գտնվող մարդը ընտրակեղծարարության հիմնադիրը, եւ նման մարդու պաշտոն տալով՝ այս իշխանությունը խրախուսում է ընտրակեղծարարությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԲԴԽ շենքի առջեւ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Այս շենքում նստած մարդը ոչ թե նախկին է, այլ նախկինագույն։ Եվ այդ նախկինագույնի ձեռքով իրականացվում են ընդդիմադիրների հետապնդումները։ Ազգային ժողովում էլ դեղձանիկներ կան, որոնք դայլայլում են ապօրինի գույքի բռնագանձման մասին։ Առաջարկում եմ, որ նրանք ուսումնասիրեն, թե Ջհանգիրյանին որտեղից այդ շքեղ առանձնատունը եւ ունեցվածքը։ Ինչո՞ւ չեք պարզում։ Եթե նա Նիկոլ Փաշինյանի կրնկի տա՞կ է, ուրեմն իրեն ամեն ինչ կարելի՞ է։ Մենք պետք է ազատվենք ոչ միայն Նիկոլ Փաշինյանից, այլեւ նրա կրկնի տակ գտնվող հանցավոր կամակատարներից»,- ասաց Մանուկյանը։

Պատգամավորը կոչ արեց Գագիկ Ջհանգիրյանին դուրս գալ ԲԴԽ շենքից եւ զրուցել հավաքված ծնողների հետ։

«Կանաց երթի ժամանակ, երբ մենք շարժվեցինք դեպի Փաշինյանի նստավայր, Աննա Հակոբյան կոչեցյալը նկար է հրապարակում բազմոցին թիկնած՝ ուզելով հասկացնել, որ թքած ունի իրենց տան առջեւ հավաքված ծնողների վրա եւ որ իր վախկոտ ամուսնուն էլ թույլ չի տալիս բազմոցի տակից վեր կենալ ու իջնել ներքեւ։ Հիմա քեզ եմ դիմում, Գագիկ Ջհանգիրյան, եթե վախկոտ չես, դուրս արի եւ նայիր այս մարդկանց աչքերի մեջ ու տուր նրանց հարցերի պատասխանները»,- նշեց Արեգնազ Մանուկյանը։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ